Սեբաստացիական տոհմածառ․ Թամազյան գերդաստան

Սամվել Թամազյան

Սամվել Թամազյանը սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում 2008թ։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է կրթահամալիրի Ավագ դպրոցում։ Այնուհետև 2014թ․ թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ։ Բակալավրատն ավարտելուց հետո ընկեր Սամվելը 2018թ․ աշխատանքի է անցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, որտեղ աշխատում է մինչ այժմ ու միաժամանակ շարունակում է սովորել Երևանի համալսարանի մագիստրատուրայում։ Նա մեր պատմություն ուսուցիչն է, 24 տարեկան է և այս տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ հարգանք ՝ մեր աշակերտներիս, և իր գործընկեր ուսուցիչների կողմից։ Ընկեր Սամվելը շատ ճամփորդական նախագծեր է իրականացնում Քոլեջում։ Մենք՝ առաջին կուրսեցիներս, այս ուսումնական տարում նրա հետ հասցրել ենք լինել Արատեսում, Մեղրիում, բարձունք ենք հաղթահարել՝ բարձրանալով Արագած լեռան Հարավային գագաթը։ Ընկեր Սամվելը Քոլեջում հիմնել է նաև Բանավեճի ակումբ։ Բարձրկուրսեցիների վկայությամբ՝ ակումբը անցյալ տարի շատ հետաքրքիր բանավեճեր է անցկացրել ամենատարբեր թեմաներով։ Նրա քույրը ՝ Տաթև Թամազյանը, նույնպես աշխատում է կրթահամալիրում։

Տաթև Թամազյան

Կրթահամալիրում է 2002 թվականից։ Ընկեր Տաթևը դասավանդում է Արևելյան դպրոցում, դասվար է։ Մինչ դասվարական աշխատանքի անցնելը՝ նա դասավանդել է տեխնոլոգիա առարկան կրթահամալիրի տարբեր օղակներում, սակայն էլ ինչ սեբաստացի, եթե չփորձի կայանալ ու հաստատվել նաև այլ՝ դասվարական գործունեության մեջ։ Այս տարի նա իր երկրորդ առաջին դասարանն է հավաքել, որտեղ և դասավանդում է։ Ընկեր Տաթևն էլ շատ է սիրում ճամփորդել ու իր առաջին դասարանցիներով հաճախ է ճամփորդում Հայաստանի տարբեր վայրերով։ Այսօր կրթահամալիրում են սովորում նաև ընկեր Տաթևի որդիները՝ Սարգիսը և Նարեկը։ Սարգիսը Ավագ դպրոցում է՝ 10-րդ դասարանում, իսկ Նարեկը՝ Արևելյան դպրոցի հինգ տարեկաննների դասարանում։

Կթահամալիրում երկար տարիներ աշխատել է նաև ընկեր Սամվելի հորաքույրը՝ Հասմիկ Նալբանդյանը։

Հասմիկ Նալբանդյան

Հասմիկ Նալբանդյան — Թամազյանը ֆիզիկայի ուսուցչուհի է։ Կրթահամալիր է եկել 1993 թվականին։ Ընկեր Հասմիկը նույնպես ընկեր Տաթևի նման մի քանի տարի աշխատել է որպես դասվար, ունեցել մի քանի դասվարական դասարաններ։ Ապա անցում է արել իր մասնագիտական առարկաներին՝ ֆիզիկային և աստղագիտությանը։ Նա բազմաթիվ հետաքրքիր նախագծեր է իրականցրել կրթահամալիրում, տարիներ շարունակ ղեկավարել է կրթահամալիրի աստղադիտարանը։ Կրթահամալիրի «Դպիր» էլեկտրոնային ամսագրում հանդես է եկել մանկավարժական բազում հոդվածներով, ինչպես նաև թարգմանություններով․ նա է թարգմանել Այզեկ Ազիմովի «Տիեզերք․ հարթ Երկրից մինչև քվազար» աստղագիտական աշխատությունը։ Այս ուսումնական տարվա սկզբին ընկեր Հասմիկը հրաժեշտ է տվել կրթահամալիրին։ Շարունակելով իր մանկավարժական գործունեությունը՝ նա որոշել է ստեղծել իր մասնավոր մանկապարտեզը՝ մնալով կրթահամալիրի լավ բարեկամն ու նվիրյալը։

Ընկեր Սամվելի հարսնացուն՝ Լիլիթ Յախինյանը, նույնպես աշխատում է կրթահամալիրում։

Լիլիթ Յախինյան

Արդեն երկու տարի է, ինչ ընկեր Լիլիթն աշխատում է կրթահամալիրի Ավագ դպրոցում, նա 10-րդ դասարանների կազմակերպիչն է։ Մենք նրա, ընկեր Սամվելի և Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ միասին եղել ենք Արատեսում։ Նա շատ շփվող ու անմիջական աղջիկ է։ Նրանք ծանոթացել են համալսարանական առաջին կուրսում։ Լիլիթը նույնպես պատմության մասնագետ է։ Կարծում եմ, որ մենք՝ Քոլեջի սովորողներս, դեռ առիթ կունենանք՝ դառնալու նրանց ավանդական հարսանիքի մասնակիցները։

Թամազյան գերդաստանի սեբաստացիական տոհմածառը գրի առան Անգելինա Դադյանը և Էլեն Աբրահամյանը, Քոլեջ, 1-ին կուրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s