Արշակունիներ և Վարազդատ

Արշակունիներ,  պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247 թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ ՀայքումՎիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Վարազդատ , Հայոց Արշակունի թագավոր 374-378 թթ.–ին։ Հաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376 թ.–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բաթ Սահառունուն։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բաթ Սահառունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s