Կիլիկիա

Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմֆաչեկ կամ հունարեն կալիսկալիկա ― «քարքարոտ» բառերից։

Կիլիկիայի հայկական պետության դարաշրջանի հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանվում էր աշխարհ կամ տունԱշխարհ Կիլիկիո կամ Աշխարհ Հայոց: Արաբների օրինակով, որոնք Կիլիկիան անվանում էին Սիսի երկիր, 7-րդ դարի հայ մատենագիրներից մեկը՝ Գրիգոր Տղան (1173-1193), Կիլիկիան անվանում էր Սիսվան[2] կամ Սիսուան[3] անուններով, հայկական պետության մայրաքաղաք Սիսի անունով։ Ղևոնդ Ալիշանը Կիլիկիայի պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված իր աշխատությունում ևս անվանել է Սիսվան (Սիսի աշխարհ)[4]: 19-20-րդ դարերի հայ մի քանի հեղինակներ, որոնց թվում և Ալիշանը, հայկական պետության գոյության դարաշրջանի (11-14-րդ դարեր) Կիլիկիան անվանում էին Հայկական Կիլիկիա: Ակադեմիկոս Հ. Օրբելին իր աշխատաույթուններում օգտագործում էր Կիլիկյան Հայաստան տերմինը: Այս տերմինը ավելի ճիշտ է, քանի որ այն վերացնում էր առաջացած խառնաշփոթը, որը պայմանավորված էր նրանով, որ որոշ պատմաբաններ Կիլիկիան համեմատում էին Փոքր Հայքի հետ՝ ենթադրելով, թե Փոքր Հայքը գոյություն է ունեցել Միջերկրական ծովի ափերին՝ Հուստինիանոսի ժամանակներից սկսած:

Կիլիկիայի հայկական պետության տարածքը կազմվել է բուն Կիլիկիայից և հարակից մարզերից: Կիլիկիայի սահմանները որոշվում էին հետևյալ կերպ. 1. արևմուտքից սահմանակից էր ՊամփիլիայինԻսավրիային և Պիսիդիային 2. հյուսիսից սահմանակից էր Լիկաոնիային ու Կապադովկիային 3. արևելքից սահմանակից էր Կատաոնիային ու Կոմագենեին 4. հարավ-արևելքից սահմանակից էր Սիրիային

Բուն Կիլիկիայի սահմանները փոփոխվում էին: Հին ժամանակներում Կիլիկիայի սահմանները շատ ավելի ընդարձակ էին՝ հասնում էին մինչև Հալիս գետի միջին հոսանքներ: Այդ մարզը, որի կենտրոնը Մաժակ քաղաքն է եղել (Մազակա, այժմ՝ Կեսարիա), անվանուվում էր Կիլիկիա (ավելի հին Կիլակուից), որից և այս անվանումը տարածվել է ամբողջ տարածքի վրա: Արևելքում Կիլիկիան տարածվում է մինչև Եփրատ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s