Լևոն Բ

Լևոնը եղել է երկրի կարևոր բերդ՝ Կապանի տերը, աջակցել եղբորը՝ պետության պաշտպանության ու կառավարման գործերում։ Ռուբեն Գ-ի գերությունից հետո երկրի իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում։ Լևոնի և Հեթումյան իշխան Բակուրանի ջանքերով Անտիոքից վերադարձած Ռուբեն Գ-ն իշխանությունը կամովին հանձնել է Լևոնին, քաշվել է Արքակաղնի վանք, ուր վախճանվել է նույն տարում։

1187 թվականի մայիսին Ռավին դաշտում Լևոնը ջախջախեց Կիլիկիայի Հայոց Իշխանություն ներխուժած Իկոնիայի թուրքմեն հրոսակներին, որոնց գլխավորում էր Ռոստոմ անունով էմիրը, ազատագրեց հայաբնակ մի քանի շրջաններ։ 1187 թվականին Լևոնը հաղթեց և կախման մեջ դրեց Կիլիկիա ներխուժած՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանին։

Կիլիկիային սկսել էր սպառնալ նաև Եգիպտոսի Այյուբյան սուլթան Սալահ ադ-Դինը, որի դեպի Արևմուտք առաջխաղացումը կանխվեց 1189 թվականի Երրորդ խաչակրաց արշավանքով։ Խաչակիրները 1190 թվականին ճամբարեցին Կիլիկիայի Սելևկիա քաղաքում։ Լևոնի պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, խաչակիրներին խոստացան տրամադրել ձիեր և ռազմապաշար, իսկ Գերմանիայի Հենրիխ VI կայսրը խոստացավ Լևոնին ճանաչել Հայոց թագավոր։ Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջողությունից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ-Դինին, 1193 թվականին նրա դաշնակից Անտիոքի դքսությունից գրավեց Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Կիլիկիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին Հայոց կողմը ներգրավելու համար Լևոնը Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն 1192 թվականին հատուկ հրովատակով Հռոմկլայում հռչակեց Ասորվոց կաթողիկոս՝ ի հակաթոռություն Անտիոքում նստող Միխայիլ կաթողիկոսի։ 1193 թվականին Սալահ ադ-Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի սադրանքով, խոշոր բանակով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ, և խափանվեց նրա առաջխաղացումը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s