ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐ

Երբ փոքր էի, միշտ մտածում էի մեծանալու մասին, զարմանում էի ու մտածում, թե ինչքան հրաշալի է ամեն ինչ, ինչքան բարի են մարդիկ ու ինչքան հետաքրքիր է կյանքը, ցավ չէի զգում, պրոբլեմներն ու հոգսերն ինձ չէին անհանգստացնում, չէի դավաճանվում ընկերների կողմից, չէի խաբվում, ինքս էլ չէի ստում, սխալներ չէի գործում։ Տարիներն անցան ու մանկության ամենասպասված երազանքը կատարվեց, վերջապես մեծացա։ Մեծացա, բայց դեռևս չգիտեի, որ եկել է ինձ ցավեցնող պրոբլեմների ժամանակը, սիրելի մարդկանց կորցնելու ու կյանքի հարվածներից ընկնելու ժամանակը։
Հիմա ժպտում եմ, զվարճանում, երբեմն լաց եմ լինում, հիմա էլ կյանքումս այնքան երջանիկ պահեր են լինում, որ ապրում եմ հենց այդ պահերով, բայց հիշելով անցած գնացած մանկության տարիները, երանի եմ տալիս, մտքովս միայն մի միտք է անցնում` "երանի չմեծանայինք", նայելով մանկական նկարներին, հուզվում եմ ու տխրում, "երանի միշտ երեխա մնայինք"։ Երբ փոքր էի, միշտ ընկնելուց լացում էի, մի թեթև ցավեցնում էի ծունկս, բայց ասես, ցավում էր ամբողջ մարմինս, գնում մամայիս էի գրկում ու միանգամից անցնում էր ցավը։ Չէի համբերում, թե երբ եմ մեծանալու ու դադարելու ընկնել։ Մեծացա, ու հասկացա, որ կյանքի հարվածներից ընկնելն ավելի ցավոտ է։ Մեծացա, ու հիմա երանի եմ տալիս մանկության տարիների այն ցավին, որ զգում էի ընկնելուց ու ծունկս վնասելուց, որովհետև մեծերի աշխարհում ավելի ուժգին ցավեր կան ու այդ ցավերն ուղղակի ցավազրկիչով չեն անցնում, այստեղ միակ ցավազրկիչը ժամանակն է ու այնքան երկար է պետք սպասել ժամանակի միջոցով ցավերի մեղմանալուն ու անցնելուն։

Հիմա ընկնելուց վազել ու մամայիս գրկել էլ չեմ կարող, չեմ ուզում անհանգստանա ինձ համար, իմ պրոբլեմներով տանջվի, չեմ ուզում նրան էլ ինձ հետ ցավեցնել: Հիմա այնքան լավ եմ հասկանում, որ ծնկի ցավն սրտի ցավի դեմ ոչինչ է։ Հիմա նույնիսկ լացել չես կարող։ Եթե փոքր ժամանակ քեզ լացելուց տեսնելով մոտենում էին ու հանգստացնում, շոյում ու կոնֆետ էին տալիս, հիմա լաց լինելուց տեսնելով որոշներն ուրախանում են, որոշներն քեզ այդպես տեսնելով օգտվում են թուլությունիցդ, ու միայն մի քանիսն են անկեղծ կարեկցում ու կողքիդ մնում։ Երբ փոքր էի վախենում էի մթությունից ու լացում էի, երբ ինձ մենակ էին թողնում, հիմա չակերտների մեջ գրված "մթությունից" եմ վախենում, աշխարհի մթությունից, բայց շարունակում եմ շարժվել առաջ` ճանապարհի վերջում մի լույս տեսնելու հույսով։
Երբ փոքր էի, երազում էի մեծանալ։ Մեծացա, հիմա մի ուրիշ երազանք ունեմ, որ ճիշտ հակառակն է մանկությանս երազանքի։ Հիմա երազում եմ նորից մանուկ դառնալ, հավերժ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s