Լևոն Գ

Լևոն Գ (հունվարի 241236 — փետրվարի 61289ՍիսԱդանայի մարզԹուրքիա), Հայոց թագավոր Կիլիկիայում 1269 թ.–ից։ Հեթում Ա–ի ավագ որդին և հաջորդը։ Հեթումյան արքայատան երկրորդ գահակալը։ 1256 թ.–ին Հեթում Ա 20–ամյա Լևոնին շնորհեց «ձիավոր ասպետի» կոչում և հռչակեց գահակից։ 1262 թ.–ին Լևոնը ամուսնացավ Լաբրոնի տեր Հեթում իշխանի դստեր՝ Կեռանի հետ։ Եգիպտոսի սուլթանության զորքի դեմ Սև լեռների շրջանում մղած մարտում արքայազն Լևոն գերվեց և բանտարկվեց, իսկ նրա եղբայր Թորոսը սպանվեց։ Հեթում Ա որոշ զիջումներից ազատեց Լևոնին։ Տարսոն քաղաքում նա օծվեց թագավոր, իսկ ծերունի հայրը մտավ Դրազարկի վանքը՝ իբրև կրոնավոր։ Լևոնի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանը գտնվում էր քաղաքական անբարենպաստ վիճակում։ Հարավ–արևելքից սպառնում էր հզորացած Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թուրքերը։ Լևոնի ռազմական դաշինքը մոնղոլների հետ ձևական բնույթ ուներ, վերջիններս զբաղված էին իրենց տիրապետության հյուսիսային և արևելյան սահմանների պաշտպանությամբ։ Երկրի ներսում սրվել էին ավատատիրական պառակտությունները։ Իր գահակալման առթիվ, երբ Լևոնը բանտարկյալներին ներում շնորհեց, իսկ հպատակ իշխաններին դիմեց՝ կարոտյալներին օգնելու հորդորով, որոշ իշխանական տներ դժգոհեցին և սրեցին պայքարը կենտրոնական իշխանության դեմ։ Հանգամանքներից օգտվելով, 1275 թ.–ին Եգիպտոսի մամլուքների զորքերը ներխուժեցին Կիլիկիա։ Սիս քաղաքի մոտ Լևոնի բանակը՝ Սմբատ սպարապետի առաջնորդությամբ, ջախջախեց թշնամուն և ազատագրեց երկիրը։ Մամլուքների դեմ կռիվներում Լևոնը հաղթանակեց նաև 1276 թ.–ին։ Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք։ Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ։ 1285 թ.–ին Եգիպտոսի սուլթանի հետ Լևոնը ստորագրեց 10–ամյա խաղաղության պայմանագիր։ Կողմերը գերիներին փոխանակեցին, և ազատ առևտրի իրավունք շնորհվեց վաճառականներին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s