Լևոն Դ

Լևոն Դ (1289 — 1307ԱնարզաբաԱդանայի մարզԹուրքիա), Կիլիկիայի Հայոց թագավոր 1305 թվականից։ Հաջորդել է հորեղբորը՝ Հեթում Բ թագավորին։ Կամենալով դիմագրավել իսլամադավան պետությունների սպառնալիքները՝ Լևոնը նոր պատվիրակություն է ուղարկել Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու նպատակով։ Սակայն Կղեմեոս V պապը արևմտա–եվրոպական պետությունների օգնության փոխարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և պապի գերիշխանությունը։ Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոնը 1307 թվականին մայրաքաղաք Սսի Սուրբ Սոֆիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կաթոլիկ եկեղեցուն միանալու հարցը։ Թեպետ արքունի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ։ Լևոնի վարած քաղաքականության հետևանքով բեկվեց երկրի հասարակական–քաղաքական միասնությունը, Կիլիկիայի պետության հանդեպ սրվեց շրջակա մուսուլմանական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դիտում էին խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ։ Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կիլիկիայի պետության զինակիցը և իր ջոկատով գտնվում էր Անարզաբա քաղաքում, ռազմական կարևոր խորհրդակցության պատրվակով Լևոնին հրավիրում է իր մոտ և նենգորեն սպանում նրան՝ 40 հայ իշխանների հետ։ Այդ ոճրագործության բոթը լսելով՝ Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը հայկական զորքով շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s