Երկիր մոլորակը կատարում է մի քանի տեսակի պտույտներ, որոնցից
ամենակարևորներն են պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջը: Ձեզ արդեն հայտնի է,
որ Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտ է կատարում մոտ 24 ժամում (23 ժամ 56
րոպե և 0,4 վրկ.): Շարժումը կատարվում է արևմուտքից արևելք ուղղությամբ, որի
հետևանքով մեզ թվում է, թե տիեզերական բոլոր մարմինները (Արեգակը, Լուսինը,
աստղերը) շարժվում են արևելքից դեպի արևմուտք:
Քննարկենք Երկրի օրական պտույտի աշխարհագրական բազում հետևանքներից մի
քանիսը:
Գիշերվա և ցերեկվա հերթափոխը: Գտնվելով Արեգակից մոտ 150 մլն կմ
հեռավորության վրա՝ Երկիրը լույս ու ջերմություն է ստանում նրանից: Օրվա պտույտի
ընթացքում Երկրի մակերևույթի յուրաքանչյուր կետ մեկ հայտնվում է արևահայաց
դիրքում (ցերեկ), մեկհակառակ (Արևով չլուսավորված) դիրքում (գիշեր): Հետևաբար պտույտի ընթացքում գիշերը և ցերեկն իրար հերթափոխում են: Հերթափոխի աշխարհագրական նշանակությունն այն է, որ Երկրի որևէ կողմը ո՛չ շատ տաքանում ու շիկանում է, ո՛չ էլ շատ սառչում: Հակառակ դեպքում Երկրի վրա կյանք չէր լինի: Եթե Երկրի առանցքն Արեգակի ճառագայթներին ուղղահայաց լիներ, ապա բոլոր զուգահեռականների վրա գտնվող կետերը օրվա կեսը կլինեին արևահայաց կողմում, կեսը՝ հակառակ կողմում, ուստի ցերեկն ու գիշերը կունենային գրեթե հավասար տևողություն: Բևեռներում Արեգակի ճառագայթները կընկնեին մոտավորապես շոշափողի ուղ ղությամբ (0օ անկյան տակ): Սակայն քանի որ Երկրի առանցքն ուղեծրի հարթության նկատմամբ թեքված է 66օ30՛ անկյան տակ, ապա գիշերահավասարի երևույթը տարվա մեջ նկատվում է երկու անգամ մարտի 21–ին և սեպտեմբերի 23–ին: Մերձբևեռային
լայնություններում ամռանը և ձմռանը գիշերվա ու ցերեկվա օրական ռիթմը խախտվում է
և վերածվում սեզոնային ռիթմի: Կորիոլիսի ուժի աշխարհագրական հետևանքները:
Երկրի գնդաձևության և օրական պտույտի հետևանքով շարժվող մարմինների
նկատմամբ առաջանում է շեղող ուժ, որը կոչվում է Կորիոլիսի ուժ (ֆրանսիացի
գիտնական Կորիոլիսի անունով, ով այս երևույթը առաջինը բացատրեց 1835 թ.): Այդ ուժի
հետևանքով Երկրի վրա հորիզոնական ուղղությամբ շարժվող օբյեկտները (գետերը,
քամիները, ծովային հոսանքները և այլն) շեղվում են իրենց սկզբնական ուղղությունից
հյուսիսային կիսագնդում դեպի աջ, հարավայինումձախ: Երկրի մակերևույթի վրա մարմնի շարժումը կատարվում է պտտվող ոլորտի մեջ (այն պտտվում է երկրագնդի հետ մեկտեղ): Դուք գիտեք, որ տարբեր հորիզոնականների վրա գտնվող կետերի պտտման արագությունները տարբեր են, քանի որ նրանք մեկ օրում անցնում են տարբեր երկարությամբ ճանապարհներ: Եթե մարմինը շարժվում է հասարակածից դեպի բևեռ, այդ դեպքում այն, իներցիայի օրենքի համաձայն, ձգտում է պահպանել իր պտտման սկզբնական պահի արագությունը, որը, բնականաբար, չի համընկնում (ավելի մեծ է) շարժման ընթացքում որևէ այլ պահի համապատասխան կետի պտտման արագության հետ: Հետևաբար առաջանում է մի ուժ, որը մարմնին ստիպում է շեղվել իր սկզբնական շարժման ուղղությունից դեպի աջ: Գծագրում ավելի ակնառու լինելու համար մարմնի շարժման հետագիծը համընկնում է միջօրեականի հետ (նկ. 24): Կորիոլիսի շեղող ուժը լավ է նկատվում ազատ ընկնող մարմինների շարժումը դիտելիս: Բարձր աշտարակից նետված մարմինն ընկնում է ոչ թե ուղղաձիգ, այլ շեղվում է աջ: Դա բացատրվում է նրանով, որ աշտարակի գագաթը Երկրի կենտրոնից փոքր–ինչ հեռու է, քան նրա հիմքը, և հետևաբար Երկրի պտտման ժամանակ այն առաջացնում է մեծ տրամագծով շրջան: Ընկնող մարմնի պտտման արագությունն աշտարակի վերևում ավելին է, քան աշտարակի հիմքի արագությունը: Ընկնող մարմինը, իներցիայի օրենքի համաձայն, փորձում է պահպանել սկզբնական պտտման արագությունը, որի հետևանքով այն Երկրի մակերևույթ է հասնում ուղղաձիգ գծից ավելի արևելք, այսինքն աջ:
Հարավային կիսագնդի համար շեղումները կատարվում են դեպի ձախ: Փորձե՛ք
ինքնուրույն բացատրել, թե ինչու: Կորիոլիսի ուժի ազդեցությունը մեծ է բնական
բազմաթիվ գործընթացներում: Այդ ուժի հետևանքով ձևավորվում է մթնոլորտի
համաշխարհային շրջապտույտը, առաջանում են ցիկլոններ, անտիցիկլոններ, արևմտյան
քամիներ: Պասսատները, ծովային հոսանքները շեղվում են իրենց ուղղությունից այդ ուժի
ազդեցությամբ: Հյուսիսային կիսագնդում գետերը (Վոլգա, Դնեպր, Ենիսեյ, Մակենզի և
այլն) քանդում են իրենց աջ ափը, որը զառիթափ է, իսկ հարավային կիսագնդում
(Պարանա, Զամբեզի և այլն)՝ ձախ ափը:
Երկրի սեղմվածությունը: Երկրի օրական պտույտի շնորհիվ կենտրոնախույս
ուժի մեծությունը փոխվում է՝ կախված աշխարհագրական լայնությունից: Արագությունն
ամենամեծ արժեքին է հասնում հասարակածում, իսկ բևեռներում հավասարվում է 0–ի:
Հենց այդ ուժի շնորհիվ է, որ Երկիրը բևեռներից սեղմված է և նման է պտտման
էլիպսոիդի: Ժամերի տարբերությունը Երկրի վրա: Երկրի օրական պտույտի հետևանքով
նրա տարբեր մասերում օրվա նույն պահը լինել չի կարող: Դրա հետևանքով սահմանվել և
առանձնացվել են ժամային գոտիները:
Մթնոլորտային, ջրոլորտային, կենսաբանական օրական ռիթմեր: Երկրի օրական
պտույտի հետևանքով առաջանում են բազմաթիվ երևույթների ռիթմիկ
փոփոխություններ: Դրանցից են օդի ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման,
գոլորշիացման, բացարձակ և հարաբերական խոնավության, արեգակնային
ճառագայթման, ամպամածության, բրիզների և լեռնահովտային քամիների
ուղղությունների օրական փոփոխությունները:
Օրինակօդի ջերմաստիճանը բարձր է կեսօրից հետո, իսկ ցածր արևածագին,
մթնոլորտային ճնշումը ցերեկը ցածր է, գիշերըբարձր, գոլորշացումը ցերեկը ուժեղ է, գիշերը թույլ և այլն: Կենդանիների մեծ մասը ցերեկը ակտիվ կյանք է վարում, գիշերը հանգստանում: Բույսերի լուսասինթեզը կատարվում է ցերեկային ժամերին, իսկ մայրամուտից հետո դադարում է: Ցերեկը լճավազաններում պլանկտոնն իջնում է խորը շերտերը, գիշերը բարձրանում: Մարդը ցերեկը ծավալում է իր աշխատանքային
գործունեությունը, գիշերը՝ հանգստանում և այլն:
 ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ
Երկրագնդի՝ իր առանցքի շուրջը պտտվելու աշխարհագրական հետևանքներից է օրվա
տարբեր ժամերի հերթափոխը: Բնականաբար, օրվա միևնույն ժամը կարող է լինել միայն
միևնույն միջօրեականի ուղղությամբ գտնվող կետում: Մնացած բոլոր դեպքերում
երկրագնդի տարբեր կետերում օրվա միևնույն ժամը լինել չի կարող:
Ժամային գոտիների առանձնացումը կատարվել է հետևյալ կերպ. զրոյական
միջօրեականից դեպի արևելք և արևմուտք գծվել են 7°30՛ միջօրեականները: Ստացվել է
մի գոտի, որն ընդգրկվում է 15°, և նրա կենտրոնով անցնում է զրոյական միջօրեականը:
Այն կոչել են 0–ական կամ 24–րդ ժամային գոտիֈ
Նույն միջօրեականի վրա ամենուրեք օրվա նույն ժամն է, այսինքնյուրաքանչյուր միջօրեական ունի իր տեղական ժամանակը: Տվյալ պահին միջօրեականի վրա դիտված ժամանակը կոչվում է տեղական ժամանակ: Այն պահին, երբ Արեգակի սկավառակի կենտրոնը ուղիղ նայում է տվյալ միջօրեականին, այդտեղ կեսօր է՝ տեղական ժամանակով ժ. 12–ը: Սակայն տեղական ժամանակն օգտագործելը առաջ է բերում շատ անհարմարություններ, որի հետևանքով էլ մտցված է գոտիական ժամանակը: Ընդունված է յուրաքանչյուր ժամային գոտու համար գոտիական ժամանակ համարել նրա կենտրո նով անցնող միջօրեականի տեղական ժամանակը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր գոտու արևմտյան և արևելյան (եզրային) միջօրեականների տեղական ժամանակը գոտիականից կտարբերվի 0,5 ժամով: Այսպիսով՝ յուրաքանչյուր ժամային գոտու տարածքում՝ Հյուսիսային բևեռից մինչև Հարավային բևեռ, սահմանված է մեկ ժամ: Գոտիական ժամանակը ոչ միշտ է նպաստավոր մարդու աշխատանքային գործունեության համար: Գոտիական ժամանակով առաջնորդվելիս խախտվում է մարդկանց աշխատանքային ռիթմը, ծախսվում է շատ էլեկտրական էներգիա: Օրինակ՝ ամռանը արևը ծագում է ավելի վաղ, իսկ ձմռանը ուշ, բայց աշխատանքը սկսվում է նույն
ժամին: Մարդը լիարժեք չի օգտագործում ցերեկային լույսը: Այս անհարմարությունները
մեղմացնելու համար հաճախ շեղումներ են սահմանվում գոտիական ժամանակից, և
ժամացույցի սլաքը տարվում է առաջ կամ հետ: Դա կատարվում է պետական որոշումով:
Նախ նշենք, որ նախկին ԽՍՀՄ–ում գոտիական ժամանակը 1930 թ. մեկ ժամով առաջ է
տրվել, և արեգակնային կեսօրը ժամը 12–ից դարձել է 13–ը: Դա կոչվում է դեկրետային
ժամանակ: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում 1981 թ. մտցվեց
ամառային և ձմեռային ժամանակը: Ցերեկվա լույսը խելամիտ օգտագործելու և
էլեկտրական էներգիան խնայելու նպատակով մարտից հոկտեմբեր ժամացույցների սլաքը
մեկ ժամ առաջ է տրվում (ամառային ժամանակ), իսկ հոկտեմբերից մարտմեկ ժամ հետ (ձմեռային ժամանակ): Երկու քաղաքների ժամերի տարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ դրանց աշխարհագրական երկայնության տարբերությունը: Օրինակ՝ Մոսկվան 2–րդ ժամային գոտում է (արլ. ե. 37°), իսկ Իրկուտսկը 7–րդ (արլ. ե.
105°): Նրանց տարբերությունը 5 ժամ է (105°– 37°= = 68° : 15°= 4,5°: Քանի որ 4,5–ը 4–ից
ավելի է, ուստի ընկնում է հաջորդ` 5–րդ գոտու մեջ): Եթե Մոսկվայում ցերեկվա ժամը
12–ն է, ապա Իրկուտսկում կլինի ժամը 17–ը: Եթե տվյալ քաղաքը գտնվում է
մյուսից դեպի արևելք, ապա նրա ժամանակը կլինի նախորդից առաջ, հակառակ
դեպքում՝ հետ: Օրինակ՝ Երևանը զրոյական ժամային գոտուց գտնվում է 3 ժամային գոտի
դեպի արևելք, հետևաբար Երևանում ժամանակը 3 ժամով առաջ կլինի Լոնդոնից:
Ամսաթվի փոփոխման գիծը: 1884 թ. 12–րդ ժամային գոտու կենտրոնով՝
մոտավորապես 180° միջօրեականով, անցկացվեց ամսաթվի փոփոխման միջազգային
գիծը: Այն Երկրի մակերևույթի վրա պայմանական գիծ է, որի երկու կողմերում
պահպանվում են նույն ժամերը և րոպեները, սակայն օրացուցային ամսաթվերը
տարբերվում են մեկ օրով: Ամսաթվի փոփոխման գիծը նույնպես անցկացվել է 180°–ից
շեղումներով: Այն անցնում է Բերինգի նեղուցով, Ալեության կղզիների արևմուտքով,
Տուվալու և Ֆիջի կղզիների արևելքով և, իհարկե, հիմնականում 180°միջօրեականով (նկ.
26): Օրինակ՝ Նոր տարին սկսվում է 0 ժամ 00 րոպեին այդ գծից և տարածվում
դեպի արևմուտք, իսկ նույն պահին գծից արևելք նախկին տարվա դեկտեմբերի 31–ն է:
Եթե այդ գիծը հատում ենք արևմուտքից արևելք, ապա մեկ օր շուտ ենք տեղ հասնում
(շահում ենք), իսկ հակառակ ուղղությամբ մեկ՝ օր կորցնում ենք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s