Նադիր շահ

Նադիր շահ Աֆշարի կամ Նադիր շահ , կառավարել է Իրանը որպես շահ 11 տարի՝ 1736–1747 թվականներին, հիմնադրել Աֆշարիների դինաստիան։ Իր ռազմական տաղանդի պատճառով որոշ պատմաբաններ նրան որպես Պարսկաստանի Նապոլեոն կամ Երկրորդ Ալեքսանդր են կոչել։ Նադիր շահը սերում էր Պարսկաստանի հյուսիսում՝ Խորասանում բնակվող թյուրքալեզու քոչվոր աֆշարների տոհմից, որը վայելում էր Սեֆյան դինաստիայի ռազմական օժանդակությունը՝ դեռ նրա հիմնադիր Շահ Իսմայիլ Առաջինի օրերից (16-րդ դ. սկիզբ)։

Նադիրը բարձրացել էր ռազմաքաղաքական աստիճանով այն ժամանակ, երբ Իրանում աֆղանների Հոթաքի տոհմը քաոս էր ստեղծել։ Թուլացած շահ Սուլթան-Հուսեյնը գահընկեց էր արվել։ Հարմար առիթից օգտվել էին օսմանցիները և ռուսները, ովքեր Իրանի հյուսիսը բաժանում են իրար մեջ։ Նադիրը ոչ միայն վերականգնում է պարսկական սահմանները, այլև վերականգնում է պարսից թագիշխանությունը։ Նա այնքան էր հզորացել, որ 200 տարի Իրանը իշխող, գահընկեց արված Սեֆյան արքայատոհմին այլևս չի վերադարձնում շահական իշխանությունը, այլ 1736 թ. ինքն է հռչակվում Իրանի շահ։ Թագադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում Մուղանի դաշտում՝ Լենքորանից ոչ հեռու, և Նադիրի անձնական խնդրանքով, պարսկական ավանդույթի համաձայն, նրա մեջքին թուր են կապում։ Սակայն այդ գործողությունը արվում է ոչ թե մուսուլմանների կողմից, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Նադիր շահը հաղթել է երեք խոշոր պատերազմներում (1730-17361738-17401743-1746)՝ վերանվաճելով ամբողջ Իրանը, խոշոր հաղթանակներ է տարել ԻրաքումԱֆղանստանումՊակիստանումՄիջին ԱսիայումՀնդկաստանումՊարսից ծոցի ավազանում ու Անդրկովկասում[1]։ Նադիր շահը նկարագրվում է որպես «Ասիայի վերջին հզոր զորավար»: Նա, թյուրքական ծագում ունենալով հանդերձ, համարվում է տարածաշրջանում Իրանի ազդեցության և ուժի վերականգնողը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s