Զարգացած և քիչ զարգացած երկրներ

Զարգացած երկրներ, երկրների խումբ, որոնք համաշխարհային տնտեսության մեջ առաջատար դիրք են զբաղեցնում։ Այս երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 15-16 %-ը, բայց միևնույն ժամանակ նրանք արտադրում են համախառն ներքին արդյունքի 75 %-ը և ստեղծում աշխարհի տնտեսական, գիտատեխիկական ներուժի մեծ մասը։ Զարգացած երկրներն անվանում են նաև արդյունաբերական կամ արդյունաբերաբար զարգացած երկրներ։

Ամենաքիչ զարգացած երկրներ, պաշտոնական հասկացություն, որը կիրառում են ՄԱԿ-ի շրջանակներում։ Այս պետություններում բնակչության կենսամակարդակը շատ ցածր մակարդակի վրա է, տնտեսությունը թույլ է, մարդիկ և ռեսուրսները ենթարկվում են տարերքների ազդեցություններին։

Քիչ զարգացած երկրների խմբում ընդգրկումը տալիս է որոշակի առավելություններ․ զարգացման կարիքների համար ֆինանսական աջակցություն ստանալու արտոնյալ պայմաններ, արտոնյալ մուտք շուկաներ, ՄԱԿ-ի ծրագրերով տեխնիկական աջակցություն և այլն։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը տվյալ երկրների համար ունի հատուկ ծրագիր և այս խմբի պետությունների տնտեսական իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույց: Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ամենաքիչ զարգացած երկրներն ունեն մի շարք արտոնություններ, մասնավորապես, նրանց ավելի երկարաժամկետ են տրվում ԱՀԿ-ի անհատական ​​համաձայնագրերի իրականացման համար:

2018 թվականի դրությամբ՝ ցանկում ընդգրկված է 47 պետություն։ 1971 թվականին, երբ այդ եզրույթն սկսել է օգտագործվել, այդ խմբում եղել է 24 պետություն։

2003 թվականին ամենաքիչ զարգացած երկրների ցանկի վերանայման ժամանակ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը ամենաքիչ զարգացած երկրները որոշելու համար, ինչպես առաջարկել էր Քաղաքականության զարգացման հանձնաժողովը, օգտագործել է հետևյալ երեք չափանիշները․

  • ցածր եկամտի չափանիշ, որը հաշվարկվում է որպես մեկ շնչի հաշվով տարեկան Համախառն ներքին արդյունքի մոտավոր միջին արժեքը երեք տարվա ընթացքում (ցանկում ընդգրկվելու համար պետք է ունենալ 750 ԱՄՆ դոլարից ցածր և 900 ԱՄՆ դոլարից ավելի ՀՆԱ),
  • մարդկային ռեսուրսների թուլության չափանիշը, որը դիտարկվում է իրական կյանքի որակի բարդ ընդլայնված ցուցիչի հիման վրա` ելնելով հետևալ ցուցանիշների հիման վրա. ա) սնունդ. բ) առողջություն. գ) կրթություն. դ) մեծահասակների գրագիտություն,
  • տնտեսական խոցելիության չափանիշ, որը դիտարկվում է՝ օգտագործելով տնտեսական խոցելիության բարդ ցանկ։

2002 թվականին աշխարհի բնակչության 11%-ը ապրում էր տվյալ ցանկի երկրներում: Այս երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին ցուցանիշը կազմել է 438 դոլար: Կյանքի միջին տևողությունն այս երկներում 50 տարեկան է։

40 տարվա ընթացքում ընդամենը 8 երկիր է կարողացել դուրս գալ ամենաքիչ զարգացած երկրների ցանկից և ընդգրկվել զարգացող երկրների ցանկում՝ Հասարակածային ԳվինեաԳայանաՎիետնամԿոնգոյի ՀանրապետությունՄալդիվներԲոտսվանաԿաբո ՎերդեՍամոա[1])։ 2017-2021 թվականների ընթացքում սպասվում է, որ ցանկը կլքեն Վանուատուն և Անգոլան[2]։

Ամենաքիչ զարգացած երկրների ճնշող մեծամասնությունը տեղակայված է Աֆրիկայում և Ասիայում, 4 երկրներ գտնվում են Օվկիանիայում։, և միայն մեկ երկիր՝ Հայիթին, գտնվում է Լատինական Ամերիկայում։

2011 թվականի մայիսին Ստամբուլումանցկացվել է ՄԱԿ-ի՝ ամենաքիչ զարգացող երկրներին վերաբերող համաժողովը։ Այն ընդունել է առաջիկա 10 տարվա ընթացքում զարգացման, աջակցության և վերահսկման ծրագիր («Ստամբուլի հռչակագիր»): Թուրքիայիարտգործնախարարը հանդես է եկել առաջարկությամբ՝ փոխել երկրների այս խմբի անվանումը: Նա առաջարկել է անվանափոխել «Ապագայի զարգացած երկրներ» կամ «Պոտենցիալ զարգացող երկրներ»։ Այս առաջարկն ընդունվել է քննարկման:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s