Նադիր Նահ

Նադիր Շահը Աֆշարների արքայատոհմի ներկայացուցիչ է, ով ղեկավարել է 1736-1747 թվականներին: Ծնվել է 1688-ի նոյեմբերի 22-ին, մահացել1747 թվականի հունիսի 20-ին: Պարսիկ մեծ նվաճող Նադիր շահը, կամ Նադիր-ղուլին, ինչպես նրան անվանել են երիտասարդ ժամանակ, սերում է թուրքմենական աֆշար ցեղից: Ծնվել է 1688 թվականի նոյեմբերին սովորական աղքատ ընտանիքում, որը զբաղվում էր ոչխարաբուծությամբ: Նրա հոր կոնկրետ մասնագիտությունը հայտնի չէ: Տարբեր աղբյուրներ նրան համարում են հովիվ, ուղտապան, կաշեվաճառ և այլն: 18 տարեկանում Նադիր-ղուլին Խորեզմի ուզբեկների կողմից մոր հետ ուղարկվել է ստրկության: Շուտով, դիմելով փախուստի, նա վերադարձավ Խորասան, որտեղ տարիներ շարունակ ծառայեց տարբեր խաների մոտ և ժամանակի ընթացքում ձեռք բերեց ընդունակ զորավարի համբավ: 1722-ին, երբ երկիրը գրավված էր աֆղանցիների ու թուրքերի կողմից, Նադիր-ղուլին դարձավ ավազակապետ, և նրա անունը հայտնի դարձավ ողջ Խորասանում: Ազդեցիկ խաները ձգտում էին լավ հարաբերություններ ունենալ նրա հետ Նադիրի ավազակներից գնելով իրենց ունեցվածքը մեծ գումարներով: Շատերը վարձում էին նրա խմբերը ներքին ճակատամարտերի համար: Այդպես Նադիրն անցավ ծառայության հայտնի խան Բաբուլ-բեկի մոտ: Հետագայումփախցնելով նրա դրստերը, ամուսնացավ վերջինիս հետ: Այդ ամուսնությունից ծնվեց նրա որդին Ռեզա-ղուլին:
Այդ ժամանակ Կելաթում ապրում էր Նադիրի հորեղբայրը, ով, իմանալով բարեկամի քաջագործությունների մասին, նրան առաջարկեց գալ և մաքրել Կելաթը աֆղանցիներից: Նադիր-ղուլին համաձայնեց և կարճ ժամանակահատվածում այնպիսի վախ ներշնչեց նվաճող ցեղերին, որ նրանք երկար ժամանակ հանգիստ թողեցին երկիրը: Նադիր-ղուլիի հաջողություններով ոգևորվածնրա հորեղբայրը կոչ արեց նրան թողնել ավազակապետի ամոթալի պաշտոնն ու ձեռնամուխ լինել երկիրը օտար նվաճողների դեմ պայքարին: «Միայն այդ ճանապարհով,-ասում էր նա,-կարելի է ներում ստանալ խանից բոլոր չարագործությունների համար, հակառակ դեպքում, քեզ, վաղ, թե ուշ, սպասում է խայտառակ մահ»: Այս խոսքերը Նադիրի վրա մեծ տպավորություն են գործում: Այդ պահից սկսած նա երդվեց բոլոր իր ուժերը կենտրոնացնել երկիրն օտար նվաճողներից մաքրելուն: Նադիրի առաջին գորը եղավ այն, որ նա ասպատակեց շիայական Մեշխեդ քաղաք ու մաքրեց այն սիստանցիներից: Դրանից հետո նրա անունը հայտնիություն ձեռք բերեց ամբողջ երկրում: 1726 թվականին նա իր զորքով հայտնվեց Մազանդարանում, որտեղ բանակ հավաքեց շահ Թահմազ 2-րդի հետ աֆղանների վրա հարձակվելու համար: Շահ Թահմազը հրավիրեց նրան իր մոտ ծառայության անցնելու: Շուտով շահը Նադիրին հրամայեց ազատագրել Մազանդարանը թուրքմեններից: Նադիրը շարժվեց Աստրաբադ, իսկ Ֆարնաբադում նա հարձակվեց թուրքմենների վրա ու ոչնչացրեց նրանց: Այնուհետև վերանվաճեց Աստրաբադն ու յուրացրեց թշնամու ողջ ունեցվածքը: Որպես շնորհակալություն շահը նրան նշանակեց Մազանդարանի ու Խորասանի նահանգապետ: 1729-ին Նադիրը շահից թույտվություն ստացավ արշավելու Հերաթ քաղաքը: Ապրիլին բանակը լքեց Մեշխեդը: Ճանապարհին մի քանի ճակատամարտերում հաղթելով աֆղաններին Նադիրն իր զորքով մտավ Հերաթ և պաշարեց քաղաքը: Շուտով աֆղանները զիջեցին քաղաքը և հունիսին Նադիրի հետ ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի` Հերաթը համարվեց Պարսկաստանի մի մասը և պարտավոր էր ընդունել այն էմիրին, ում կնշանակեր շահը: Պարսիկ բոլոր ստրուկներն ազատություն ստացան: Էմիր նշանակվեց Ալոյարդը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s