Աշխարհի 10 ամենաթանկ գինիները

1. Screaming Eagle

Առաջին տեղում է Screaming Eagle գինին, որը ստեղծվել է 1992-ին, կալիֆոռնիական հայտնի Նապա Վալի շրջանում (ԱՄՆ)։ Չորս լիտրանոց շիշը ձեռք է բերել Cisco ընկերության սեփականատեր Չեյս Բեյլին՝ 500 հազ. դոլարով։

2. Cheval Blanc

Հայտնի 1947թ. Cheval Blanc գինին Ժնևում կայացած Christie’s աճուրդում վաճառվել է 304.600 դոլարով։ Այս գինին ստացել է ամենահեղինակավոր «A» կարգը, իսկ նրա համը ճանաչվել է անկրկնելի, տոնական և ներդաշնակ։

3. Shipwrecked

100 տարվա հնության Shipwrecked գինին հայտնաբերվել է 1997-ին, Ֆիննական ծոցի ընդհատակում, սուզորդների կողմից։ Այն որպես նվեր տարել են ռուս կայսր Նիկոլայ 2-րդին։ Գինին ստեղծվել է 1907-ին Heidsieck ընկերության կողմից և ունի ոչ այնքան հավաքորդային, որքան պատմական արժեք։ Գինին վաճառվել է Մոսկվայում կայացած աճուրդում 275 հազ. դոլարով։

4. Chateau Lafite-Rothschild

1896թ. Chateau Lafite-Rothschild գինին, որը պատկանել է ֆրանսիական հայտնի Bonhams ընկերությանը, վաճառվել է Հոնկոնգում կայացած աճուրդում 232.700 դոլարով։

5. Romanee Conti

Ֆրանսիական Romanee Conti էլիտար գինին Լոնդոնում կայացած Bonhams աճուրդի տանը վաճառվել է 119.300 դոլարով։ Անհայտ գնորդն այն տարել է ԱՄՆ։

6. Chateau Lafite

Եվս մեկ ֆրանսիական գինի հայտնվել է 6-րդ հորիզոնականում։ 1787թ. գինին վաճառվել է լոնդոնյան աճուրդում 160 հազ. դոլարով։ Այս գինին դժվար թե կուրախացնի իր աննման համով, սակայն հավաքորդների համար կարևոր է իմանալ, որ այն նախկինում պատկանել է ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին։

7. Romanee Conti 1945

Romanee Conti 1945թ. եզակի գինին ժամանակին հիացրել է բոլոր համտեսողներին։ Այս յուրահատուկ գինին արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 600 շիշ։ Ժնևի Christie’s աճուրդում դրա համար վճարվել է 123.900 դոլար։

8. Chateau Mouton Rothschild

Romanee Conti բրենդի ևս մեկ գինի՝ Chateau Mouton Rothschild, վաճառվել է Christie’s աճուրդում 1997-ին 114.600 դոլարով։. Chateau Lafite


Ամերիկացի հայտնի գործարար Ռասել Ֆրայի հավաքածուից 1865թ. Chateau Lafite գինին վաճառվել է 111.600 դոլարով։

10. Chateau d’Yquem

Բորդոյից Chateau d’Yquem սպիտակ գինին ամենահին գինիներից մեկն է աշխարհում։ Այն պատրաստվել է 1787-ին և հանդիսանում է Antique ընկերության սեփականությունը։ Գինին գնել է ԱՄՆ-ից մի հավաքորդ՝ 100 հազ. դոլարով։

Լուրեր Հայաստանից — Թերթ.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s