Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականությունգեոպոլիտիկա (քաղաքականություն) բառերից), տեսություն միջազգային քաղաքական հարաբերությունների վրա, աշխարհագրական գործոնների ազդեցության մասին։

Անվանում

«Գեոպոլիտիկա» տերմինն առաջին անգամ օգտագործել է շվեդ սոցիոլոգ Ռուդոլֆ Չելլենը 20-րդ դարի սկզբին։

Պատմություն

ՁևավորումԽմբագրել

Դեռևս քաղաքաաշխարհագրական առաջին հիմնարար գիտական հետազոտության մեջ, ինչպիսին էր գերմանացի աշխարհագետ ու սոցիոլոգ Ֆրիդրիխ Ռատցելի (1844 — 1904 թթ.) «Քաղաքական աշխարհագրություն» գիրքը՝ տպագրված 1890 թվականին, հատուկ քննարկվում էր քաղաքականության, մասնավորապես միջազգային քաղաքականության վրա աշխարհագրական գործոնների ազդեցությունը։ Մինչ այդ, աշխարհագրական դետերմինիզմի ռադիկալ ներկայացուցիչները աշխարհագրական պայմանները վճռական գործոն էին համարում հասարակական կյանքի տնտեսական և հոգևոր-մշակութային ոլորտների զարգացման համար։ Ռատցելը առաջին անգամ աշխարհագրական գործոնները վերլուծեց և գնահատեց քաղաքական ոլորտի տեսանկյունից։ Նա զարգացրեց այս գաղափարը, որը պետությանը, որպես քաղաքական-տարածքային կառույց, կենդանի օրգանիզմ է և նրա կենսագործունությունն էլ` ինչպես բոլոր կենդանի օրգանիզմներինը, կախված է շրջակա միջավայրից։ Ռատցելը երկիրպետությունը համարում էր մարդկանցով լցված մի տարածություն՝ կենսատարածք, որի աշխարհագրական առանձնահատկություններով էլ պայմանավորվում է պետության ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականություն։ Ուստի, ամեն մի պետություն իր զարգացումն ապահովելու համար ձգտում է բարելավել իր կենսատարածքը, ընդարձակել այն, բարենպաստ դարձնել աշխարհագրական դիրքը, ուժեղացնել իր ազդեցությունը այլ տարածքների վրա։ Եվ դա ըստ Ռատցելի, ամեն մի պետության բնական իրավունքն է։ Այստեղից էլ առաջացել են պետությունների շահերի անխուսափելի բախումները։ Ռատցելի «Քաղաքական աշխարհագրությանը» հաջորդեցին այլ հեղինակների նույն ոգով գրված աշխատություններ, և ձևավորվեց մի ուղղություն, որ հայտնի դարձավ աշխարհաքաղաքականություն կամ գեոպոլիտիկա անունով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s