Ալբեռտո Մորավիա

Ալբերտո Մորավիա, իսկական ազգանունը՝ Պինկերլե, իտալացի գրողլրագրող։

Մորավիայի ստեղծագործության սոցիալ-հոգեբանական պրոբլեմատիկան որոշվել է դեռևս նրա առաջին վեպում, որտեղ ցույց է տրված իտալական բուրժուազիայի երիտասարդ սերնդի հոգեկան ունայնությունը։ 30-ից 40-ական թվականներին իր ստեղծագործությունների հակաֆաշիստական երգիծական ուղղվածության համար Մորավիան հետապնդվել է ֆաշիստական վարչակարգի կողմից։ «Հռոմեացի կինը» (1947) և «Հարմարվողը» (1951) հետպատերազմյան վեպերը ֆաշիզմի բարոյական մերկացումն են։ Նեոռեալիզմի ազդեցությունն են կրում «Հռոմեական պատմվածքներ» (1954), «Նոր հռոմեական պատմվածքներ» (1959) ժողովածուները՝ Հռոմի չքավորների ծանր կյանքի մասին, և «Չոչարա» (1957, հայ․ հրտ․ 1962) վեպը, որը ներկայացնում է մի հասարակ կնոջ ճակատագիրը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 60-70-ական թթ․ գործերում («Ձանձրույթ», 1960, «Ուշադրություն», 1965, «Ես և նա», 1971, վեպեր, «Ավտոմատ», 1963, «Դրախտ», 1970, պատմվածքների ժողովածուներ) Մորավիան զարգացնում է ժամանակակից բուրժուազիայի «սպառողական հասարակության» մեջ մարդու օտարացման, հոգևոր աղքատացման թեման։ Մորավիայի ստեղծագործության մեջ քննադատական ռեալիզմը բարդանում է ֆրեյդական մոտիվներով, հեգնական կասկածամտությամբ։ Մորավիան գրել է նովելներպիեսներ, ճամփորդական նոթեր (այդ թվում՝ «Մեկ ամիս ՍՍՀՄ-Ում», 1958) և գիրք Աֆրիկայի մասին («Ի՝նչ ցեղից ես», 1972)։ 1973 թվականին նա հրապարակում է իր «Ուրիշ կյանք» («Un’altra vita») պատմվածքների նոր հավաքածուն, իսկ 1976 թվականին՝ «Բոո» հավաքածուն։ 1978 թվականին լույս է տեսնում իր նոր վեպը `«Ներքին կյանք»։ 1983 թվականին հրատարակում է «Բանն այն է…» պատմվածքների ժողովածուն նվիրված իր նոր կյանքի ընկեր, իսպանուհի Կարմեն Լերային, որը համարյա 47 տարի երիտասարդ էր գրողից։ Մորավիան ամուսնանում է նրա հետ 1986 թվականին, ինչն առիթ է հանդիսանում շատ ասեկոսեների և սկանդալների։ 80-ական թվականների երկրորդ կեսին լույս է տեսնում իր « Ստեղծագործությունների հավաքածուն »`ընդգրկելով համապատասխանաբար 1927-ից 1947 և 1948-ից 1968 թվականները։ 1984 թվականին նա դառնում է Եվրախորհրդի պատգամավոր, որպես իտալական կոմունիստական կուսակցության անկախ թեկնածու։ 1990 թվականին հայտնի լրագրող Ալեն Էլկանի հետ միասին գրում է «Մորավիայի կյանքը» («Vita di Moravia»).աշխարհահռչակ ինքնակենսագրությունը։ Ալբերտո Մորավիան մահացել է Հռոմի իր բնակարանում 1990 թվականի սեպտեմբերի 26-ին և թաղվել Հռոմի Կոմպո Վերանո գերեզմանոցում։ Հետմահու լույս են տեսնում իր վաղ շրջանի «Ռոմիլդո» («Romildo», 1993) և «Կորած պատմություններ» . պատմվածքների ժողովածունները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s