Հեռավար առցանց ուսուցում մարտի 30 —14 ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել: Սուրբ Պետրոսը, դրախտի դարպասների ապագա պահապանը, կարգավորում էր շարժումը:
— «Շեֆի» հանձնարարականով, բոլորդ կբաժանվեք երեք խմբի՝ կախված տասը պատվիրանները պահելուց: Առաջին խմբում կլինեն նրանք, ովքեր խախտել են բոլոր տասը պատվիրաններից յուրաքնչյուրը՝ գոնե մեկ անգամ: Երկրորդ խմբում նրանք, ովքեր գոնե մեկ անգամ խախտել են տասը պատվիրաններից որևէ մեկը: Երրորդ խումբը, որը մեր կարծիքով ամենամեծաքանակը կլինի, կկազմեն նրանք, ովքեր իրենց կյանքի ընթացքում երբևէ որևէ պատվիրան չեն խախտել: Այսպես,- շարունակեց սուրբ Պետրոսը,- բոլոր տասը պատվիրանները խախտողները թող աջ կողմում կանգնեն:
Հոգիների կեսից ավելին հայտնվեցին աջ կողմում:
— Հիմա,-բացականչեց նա,- մնացածներից նրանք, ովքեր գոնե մեկ պատվիրան խախտել են, թող ձախ կողմում կանգնեն:
Մնացած բոլորը անցան ձախ կողմը: Համարյա բոլորը… Իրականում բոլորը, բացի մեկից: Ինչ-որ մի լավ մարդու հոգի կենտրոնում միայնակ կանգնած մնաց: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա գնացել էր բարի ցանկությունների, բարի մտքերի և գործերի ճանապարհով: Սուրբ Պետրոսը զարմացավ: Միայն մի հոգի մնաց լավագույնների խմբում: Նա անմիջապես Աստծուն կանչեց, որպեսզի տեղյակ պահի պատահածի մասին:
— Տես, թե ինչ է ստացվում: Եթե շարժվենք նախնական ծրագրին համապատասխան, ապա իր բարեպաշտության դիմաց հատուցում ստանալու փոխարեն, այս խեղճը պետք է տանջվի մենակությունից: Կարծում եմ՝ ինչ-որ բան պետք է ձեռնարկել:
Աստված կանգնեց մեղավորների խմբի առաջ և ասաց.
— Նրանք, ովքեր հիմա կապաշխարեն, կներվեն, և նրանց մեղքերը կմոռացվեն: Ապաշխարողները կարող են միանալ կենտրոնում գտնվող մաքուրներին և անարատներին: Կամաց կամաց բոլորը սկսեցին տեղշարժվել կենտրոն:
— Կանգնեք: Անօրինականություն է: Դավաճանություն է: — Ճչոց լսվեց:
Սրբի ձայնն էր:
— Այդպես չի լինի: Եթե ինձ նախօրոք զգուշացնեիք, որ մեղքերը ներվելու են, կյանքս դատարկ տեղը չէի ծախսի…

Օսկար Ուայլդ «Դատաստանի տունը»

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև: Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»: Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»: Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»: Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»: Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»: Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»: Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչու՞ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև Դժոխքում եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը: Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչու՞ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը…

Թարգմ. Խորեն Գասպարյան

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո՜չ ինքը, ո՜չ յուր կինը — Եվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ — ո՜չ քաղց էին զգում, ո՜չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե՜ քաղցած էին և թե՜ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո՜չ էին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը, նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՛ւ, հեռո՛ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ… Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո , ես եմ, ես…»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ… ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ… Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ոչ յուր մեջ էր ուժ մնացել, ո՜չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով,

— Է՜յ, է՜յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:

Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:

— Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:

— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:

— Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:

— Ինչպես թե ինձ ինչ… Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:

— Ես ի՞նչ գիտեմ:

— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:

— Այդ քարն ի՞նչ է որ:

— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:

Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:

— Տո, հեռացի՜ր այն կողմն, է՛, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:

— Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՛տ, ետ քշիր:

Ադամը պինդ կանգնեց:

— Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:

— Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո…

— Հա, ի՜նչ է, ետ չե՜մ քշում, ի՜նչ պետք է անես:

— Ա՜յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը և — շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:

Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:

— Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:

— Ոչ, չեմ տանիլ, միայն մի խեղդիր ինձ:

— Դեհ, երդվիր, որ հավատամ:

Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:

Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.

— Գնա՜, ա՜յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

1889

ԽՈՐԽԵՆ ԲՈՒԿԱ

Խորխեն Բուկաի գրքերը թարգմանվել է աշխարհի 18լեզուներով,իսկ գրքերի ամբղջ տպաքանակը գերազանցում է 2միլիոնը։

Օսկար ՈՒԱՅԼԴԸ

Օսկար ՈՒայլդը ծնվել է 1854 թվականին հոկտեմբերի 6ին Դուբլինում ։Օսկարի ծնողները գրող են։Նրա հայր գրել է մի քանի գրքեր։

ՆԱՐ — ԴՈՍ

Նա ծնվել է 1867թվականին Թիֆլիսում։Նար-Դոսի իսկական անունը ՝ Միքայել Հովհաննիսյան։

Խորխե Բուկայ «Երկնքի Դարպասների տուն»  վերլուծություն։

Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով։։ Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…
Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։

Նար Դոս «Ագահության սկիզբը» վերլուծություն։

Այս պատմվածքի մեջ Ադամը ցանկանում էր սահմանները ավելի ու ավելի մեծացնել ու նրան ոչինչ չեր բավարարում: Իր առաջին սխալը նրան դաս չէր եղել: Ադամը կատարեց առաջին սխալը` կերավ արգելված պտուղը և Աստված նրան պատժեց: Իսկ հետո այդքանից հետո նա կատարեց իր երկրորդ սխալը, դարձավ ագահ և անկուշտ մարդ: Այս պատմվածքը մտածելու տեղիք է տալիս, որովհետև իմ կարծիքով մարդ պետք է ագահ չլինի ,այլ բավարարվի իր ունեցածով:

Օսկար Ուայլդ «Դատաստանի տունը» վերլուծություն։

 Այն շատ խորիմաստ պատմվածք էր, որ մարդը իր կյանքում բարի է եղել, թէ չար։ Այս պատմվածքում Աստված ընտրում էր չար և բարի մարդկանց։ Բարի մարդկանց ուղարկում էր դրախտ, իսկ չար մարդկաանց ուղարկում է դժոխք։ Այս պատմվածքը ինձ դուր եկավ նրանով, որ մարդ իրենց կյանքում պետք է լինեն բարի և կամեցող։

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ»

Երկնքի դարպասների մոտ մի անգամ հավքվեցին մի քանի հարյուր հոգի, տղամարդ և կին, ովքեր այդ օրն էին մահացել:

Օսկար Ուայլդ «Դատաստանի տունը»

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: 

  1. Պետրոսը 
  2. Անդրեասը,
  3. Հակոբոսը 
  4. Հովհաննեսը 
  5. Փիլիպպոսը,
  6. Բարդուղիմեոսը 
  7. Թադեոսը 
  8. Թովմասը
  9. Մատթեոսը 
  10. Հակոբոս Ալփյանը 
  11. Սիմոն Կանանացին
  12. Հուդա Իսկարիովտացին

Տասը պատվիրանները

  1. Երկրպագիր միայն Եհովա Աստծուն:
  2. Կռապաշտությամբ մի՛ զբաղվիր:
  3. Աստծու անունը անպատշաճ ձևով մի՛ օգտագործիր:
  4. Պահիր Շաբաթը:
  5. Պատվիր ծնողներիդ:
  6. Մի՛ սպանիր:
  7. Շնություն մի՛ գործիր ։
  8. Մի՛ գողացիր:
  9. Սուտ վկայություն մի՛ տուր:
  10. Մի՛ ցանկացիր:

Դատաստանի տունը

Ես այդ դասից հասկացա,որ այդ մարդը իր պահվածքով շատ անսիրտ էր։Ասված նրան դժողք էր ուզում ուղարկել,բայց մարդը ասում էր,որ չես կարող քանի որ ես իմ ողջ կանքում դժողքում եմ ապրել։Աստված ասաց․«Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»: Եվ գոչեց Մարդը. «Չես կարող»: Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչու՞ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»: «Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը: Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը…

Խորխե Բուկայ «Երկնքի դարպասների մոտ» Այս դասի մեջ ինձ անհականալի բառեր և հնեաբանություն չկար

Օսկար Ուայլդ «Դատաստանի տունը»

Բորոտներին,հետամուտ,ծարիր

Նար- Դոս «Ագահության սկիզբը»

մաճ,գութան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s