ՀԵՌԱՎՈՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 6-10 ԷԿՈԼՈԳԻԱ

Բուժիչ դեղաբույս կոճապղպեղ։Կոճապղպեղ

Կոճապղպեղը շատ հայտնի բույս է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում, սակայն ներկայումս տարածված է ամբողջ աշխարհում։ Կոճապղպեղի արմատը հաճախ օգտագործվում է որպես համեմունք ուտեստներում, քաղցրավենիքի և նույնիսկ ըմպելիքների մեջ։Սակայն բացի համեղ լինելուց, այն նաև օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Պայքարում է քաղցկեղի դեմ

Կոճապղպեղը շատ ավելի արդյունավետ, արագ ու ապահով կերպով է ոչնչացնում ձվարանների քաղցկեղի բջիջները, քան քիմիոթերապիայի համար նախատեսված դեղամիջոցները։ Բացի այդ, այն նաև նվազեցնում է հաստ աղիքի բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Նվազեցնում է բորբոքումները

Կոճապղպեղը պարունակում է մի միացություն՝ գինգերոլ, որը շատ օգտակար է բորբոքային գործընթացների դեպքում։ Բացի այդ, այն մեղմացնում է մկանային ցավերով ու արթրիտով տառապող հիվանդների ցավերն ու նվազեցնում այտուցվածությունները և շատ օգտակար է ճարպակալմամբ, շաքարային դիաբետով ու Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց համար։

Կանխում է թթվային տեղատվությունը

Կոճապղպեղում պարունակվող միացությունները գործում են 6 անգամ ավելի լավ, քան դեղամիջոցները, որոնք կկօգնեն այս խնդրի դեպքում, սակայն կբարձրացնեն ստամոքսի խոցի կամ քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Օգնում է առավոտյան ինքնազգացողության վատացման դեպքում

Երբ հարցը հղի կանանց է վերաբերում, ապա անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ որևէ դեղամիջոց կամ դեղաբույս օգտագործելուց առաջ։ Որոշ կանանց հավաստմամբ՝ կոճապղպեղն օգնում է ազատվել սրտխառնոցից ու փսխումից։ Սովորաբար այն նշանակվում է 200 մգ չափաբաժնով դեղահաբերի տեսքով, որոնք անհրաժեշտ է ընդունել 4 ժամը մեկ։

Մեղմացնում է կոկորդի ցավն ու հազը

Կոճապղպեղը հազի ու նշիկաբորբի(անգինա) բուժման ամենատարածված տնական միջոցն է։ Անհրաժեշտ է մեղրը, կոճապղպեղի արմատի ու կիտրոնի մի քանի շերտն ավելացնել եռացրած ջրին և խմել՝ կոկորդի ցավը մեղմացնելու և քթի փակվածությունից ազատվելու համար։

Բարելավում է մարսողությունն ու կանխում փորափքանքը

Ստամոքսի խանգարման դեպքում կարելի է կոճապղպեղի արմատի մի քանի կտորին ավելացնել ջուր, եռացնել մի քանի րոպե և մի փոքր սառելուց հետո քաղցրացնել մեղրով։ Մետեորիզմի՝ փորափքանքի դեպքում անհրաժեշտ ընդունել այս միջոցն օրական 3 անգամ 250-500 մգ։

Մեղմացնում է գլխացավերը

Միգրենի դեպքում շատ արդյունավետ կլինի կոճապղպեղի, կայենյան պղպեղի և անանուխի համադրությունը։ Անհրաժեշտ է մի պտղունց կայենյան պղպեղին, մի թեյի գդալ չորացրած անանուխին ու մի կտոր կոճապղպեղին ավելացնել ջուր և խառնուրդը եռացնել։ Թուրմը կարելի է քաղցրացնել մի փոքր մեղրով։

Մեղմացնում է ատամի ցավը

Ատամի ցավի դեպքում կարելի է հում կոճապղպեղով տրորել լնդերը և շատ շուտով տհաճ զգացողությունները կմեղմանան։

Խթանում է արյան շրջանառությունը

Անհրաժեշտ է 50 գրամ կոճապղպեղի արմատը քերիչով մանրացնել, մառլյայի օգնությամբ քամել հյութը և ավելացնել 4-5 լիտր տաք ջրին։ Ստացված լուծույթը ախտահարված հատվածներին քսելու դեպքում այն կքայքայի կուտակված թունավոր նյութերը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s