Հեռավոր առցանց ուսուցում 6-10 ԱՇԽԱՐԱՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աշխարհի բնակչություն

1․ Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունի,  յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։

2. Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

3. Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի: Նշել ուրվագծային քարտեզի վրա։

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

ԹԻՎԸ և ՇԱՐԺՈՒՄԸ

Բնակչություն, որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել գյուղի,քաղաքի,մարզի,երկրի,տարածաշրջանի,աշխարհամասի,մայցամաքի և նույնիսկ Երկիր մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։

Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։

Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է , որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով , այնպես էլ հարաբերական ցուցանիշներով` տոկոսներով կամ պրոմիլեներով ։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին։ Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։

World_map_blank.png

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s