ՀԵՌԱՎՈՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 13-23 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Ընթացիկ նախագծեր

2․«Կարդում ենք ․․․» նախագծով առաջարկում եմ 20-րդ դարի արտասահմանյան գրականության երկու նշանավոր դեմքերի՝ Ջեյմս Ջոյսի և Անդրե Մորուայի փոքրիկ պատմվածքները։ Ընթերցելուց հետո գրում ենք մեր տպավորությունները, վերլուծությունը, խոհերն ու մտորումները։

Ջեյմս Ջոյս «Էվելին»

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Ընթերցողական նախագծի ամփոփում

«Էվելին»՝ վերլուծություն — Նելլի Միսկարյան

3․«Իմ գերդաստանը» նախագծի նպատակը ձեր գերդաստանի անցյալը ու ձեզ ճանաչելն է։ Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ արժեքներ ես կրում, ի՞նչ արմատներից ես սերում։ Մինչ նախագիծը սկսելը՝ զրուցիր քո ընտանիքի մեծերի՝ տատիկի, պապիկի, ծնողներիդ հետ, գրի առ գերդաստանիդ անցյալից հետաքրքիր փաստեր, տեղեկություններ։ Եթե գերդաստանդ սերում է Արևմտյան Հայաստանի որևէ գավառից, գյուղից, ասելիքդ հարուստ պիտի լինի՝ 1915թ․ Մեծ եղեռն, գաղթի ճանապարհներ, դժվարությունների հաղթահարում։ Եթե տանը պահպանվում են քո նախնիների եզակի լուսանկարներ, ձեր գերդաստանում սերնդեսերունդ պահպանված արժեքավոր իրեր, թանկ ու սրտամոտ առարկաներ, որոնց մասին կուզես պատմել, հրատարակիր բոլգում ու ներկայացրու դրանք։ Աշխատանքիդ կարող ես կցել նաև տեսանութեր, ձայնագրություններ, երբ պատմում, երգում են տատիիկդ, պապիկդ։ Տարիներ առաջ այսպիսի մի նախագիծ էլ ես եմ արել՝ գրելով իմ գերդաստանի մասին՝ «Նախնիներս․․․»։ Կարծում եմ՝ գրելիս սա ձեզ կօգնի ինչ-որ չափով կողմնորոշվել։

Իմ արմատները գալիս են Կարսից։Դադյանները եղել են մեծահարուստ ընտանիք,որը Կարսում սատար է եղել պետությանը և եկեղեցում։1915թվականի ջարդերի ընթացքում չորս եղբայրներ լքել են Կարսը։Նրանցից մեկը՝իմ նախնիները եկել և բնակչությում են հաստատել Գարդմանա աշխարհի Բանանց գյուղում,որտեղ էլ ապրել են պապաիկիս պապաիկը,հայրիկը։Պապաիկիս հայրիկը մինչ 1988թվականի ջարդերը ապրել է այդ գյուղում,որտեղ էլ իր մանկությունը անցկացրել է հայրս։ԵՎ քանի որ այդ տարածաշրջանը գերեվարել է ադրբեջանցիների կողմից և մինչ այժմ էլ նրանց լծի տակ է,կարող ենք ասել ,որ իմ ապուպաները կորցրեցին իրենց հայրենիքը՝Կարսը,1915թվականի ջարդերի ժամանակ ։Իսկ իմ պապաիկը և հայրս և մենք կորցրեցինք մեր հայրենի գյուղը՝1988թվականին։

4․«Ստեղծագործում են սովորողները» նախագծով առաջարկում եմ գրավոր աշխատանքի հետևյալ թեմաները։ Գրիր, շարադրիր քո մտորումներն ու խոհերը դրանցից, որով ուզում ես և քանիսով ուզում ես։ Իհարկե, թեմաներ կարող ես առաջարկել նաև դու։

Կյանքի ոլորապտույտ ճանապարհներով
Երանի՜ տեսնեի
Լույսեր, հույսեր, վառ երազներ
Բնությունը հրաշագործ է
Աշխարհն իմ աչքերով
Իրիկնամուտի խոհեր
Կյանքի սևն ու սպիտակը
Երազներ և իրականություն
Աշխարհն ու ես
Մայրամուտի գույները


Բնությունը հրաշագործ է

Բնությունը մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից։

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում, ընդգրկում անօրգանական և օրգանական աշխարհները։ Անօրգանական աշխարհին են պատկանում տիեզերական մարմինները, ջուրը, հողը, օդը, ապարները, օգտակար հանածոները։ Բուսական և կենդանական օրգանիզմների ողջ բազմազանությունը կազմում է օրգանական աշխարհը։ Զարգացման ընթացքում անօրգանական բնությունը օրինաչափորեն առաջ է բերում օրգանական բնություն՝ մարդու կենսագործունեության համար բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Հասարակական կյանքը, արտադրությունը, մարդը և նրա բանականությունը գոյատևում են բնական նյութերի հենքի վրա, գործում բնական օրինաչափություններին համապատասխան։ Բնության ներդաշնակությունն ու հավասարակշռությունը պայմանավորված են բազմազան փոխադարձ կապերով, և 1 օղակի խախտումը կարող է կտրել երևույթների ամբողջ շղթան։ Ուստի բնության հետ հարաբերություններում անհրաժեշտ է ճանաչել ու ճիշտ կիրառել նրա օրինաչափությունները, տիրապետել բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստին, չխախտել բնական շարժընթացների հավասարակշռությունը, այլապես փոխազդեցությունը կարող է վերածվել հակասության։ Նեղ իմաստով՝ բնությունը մարդուն անմիջապես շրջապատող և նրա գոյությունն ապահովող բնական տարրերի ու պայմանների ամբողջությունն է։

5․«Կոսմետիկ միջոցների ուսումնասիրում» նախագիծը շարունակում է «Արհետստագործ» ամսագրում անդրադառնալ սովորողների օգտագործած կոսմետիկ միջոցների ուսումնասիրություններին։
Մաղթում եմ ձեզ ստեղծագործական հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։

MATT տոնային կրեմ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s