ՀԵՌԱՎՈՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 13-23 ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դասի հղումը։

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա: 

Կրոնական ուսմունքը ինչպե՞ս է ներկա հասարակական կյանքում և ինչպե՞ս է կրոնը ազդում հասարակական կյանքի վրա: Կրոնը ներկա է սոցիալական կյանքում որպես էթիկա, բարոյականություն:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

 3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները: 

ՈՒղղափառություն,Կաթոլիկություն,Բողոքականություն։

Երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը, իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը: 

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա:

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի).:
    • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

ԴԱՍ

Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։Քրիստոնեություն դավանում է ավելի քան 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարա­վային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ և այլն)։

Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2մլրդ է։ Նրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում (Մարոկկո, Եգիպտոս, Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Պակիստան և այլն)։

Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետևորդների թիվն աշխարհում հասնում է շուրջ 500մլն-­ի: Դրա տարածման գլխավոր տարածաշրջաններն են Հարավարևելյան և Արևելյան Ասիան (Թաիլանդ, Մյանմար, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան և այլն) ու Մոնղոլիան։   

Աշխարհի բնակչության կրոնական կազմի քարտեզն է, որտեղ ներկայացված են համաշխարհային կրոնները:

Ի տարբերություն համաշխարհային կրոնների` մյուսները սահմանափակ տարածում ունեն և հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։Դրանցից համեմատաբար մեծաթիվ հետևորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիականությունն ու դաոսիզմը (Չինաստան), սինտոիզմը (Ճա­պոնիա):Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեա­ներն են, և որը համարվում է Իսրայելի պետական կրոնը։Աշխարհում կան նաև աթեիստներ (ովքեր որևէ աստծո գոյությունը չեն ընդունում) և բնապաշտներ (աստվածացնում են բնության երևույթները, կենդանիներին կամ բույսերին):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s