ՀԵՌԱՎՈՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 13-23 ՀԱՆՐԱՀԱՇԻՎ

Տեքստային խնդիրներ   / ապրիլի 13-23 /

  1. Ոսկու և արծաթի երկու համաձուլվածքներից մեկում այդ մետաղները պարունակում են 1:2  հարաբերությամբ, մյուսում՝ 2:3 հարաբերությամբ:

ա)Քանի՞ կգ ոսկի է պարունակում առաջին համաձուլվածքի 15կգ-ը: համաձուլվածքի 15կգ-ը

բ) Առաջին համաձուլվածքի 15կգ-ը քանի՞ կգ ավելի արծաթ է պարունակում, քան երկրորդ համաձուլվածքի 15կգ-ը:

գ)Քանի՞ կգ արծաթ են պարունակում առաջին համաձուլվածքի 15կգ-ը և երկրորդ համաձուլվածքի 20կգ-ը միասին:

  1. Միաժամանակ շարժումը սկսելուց հետո պարզվեց, որ այն ժամանակահատվածում, երբ հեծանվորդն անցնում է 8կմ, մոտոցիկլավարն անցնում է 20կմ:

ա) Քանի՞ տոկոսով է հեծանվորդի արագությունը պակաս մոտոցիկլավարի արագությունից:

բ) Քանի՞ կիլոմետր էր անցել հեծանվորդը այն պահին, երբ մոտոցիկլավարն անցել էր 15կմ:

գ) Քանի՞ժամում մոտոցիկլավարը  կանցնի այն ճանապարհը, որը հեծանվորդն անցնում է 5 ժամում:

  1. Նավակը գետի հոսանքի ուղղությամբ 90կմ ճանապարհն անցնում է 3 ժամում, իսկ հոսանքին հակառակ ուղղությամբ 80կմ ճանապարհը՝ 4 ժամում:

ա) 35 կմ ճանապարհը լաստը քանի՞ ժամում կարող է անցնել:

բ) կանգնած ջրում նավակը քանի՞ ժամում կարող է անցնել 125 կմ ճանապարհը:

գ) Նավակը գետի հոսանքի հակառակ ուղղությամբ 7 ժամում քանի՞ կմ կարող է անցնել:

  1. Առաջին բանվորը մի որոշ աշխատանք կարող է կատարել 20 օրում, երկրորդը՝ 24 օրում, իսկ երրորդը՝ 30 օրում:

ա) Քանի՞ օրում ամբողջ  աշխատանքը կկատարեն երեք բանվորները համատեղ աշխատելով:

բ) Աշխատանքի ո՞ր տոկոսը կկատարեն երեք բանվորները 2 օր համատեղ աշխատելով:

գ) Քանի՞ օրում ամբողջ  աշխատանքը կկատարեն առաջին և երրորդ  բանվորները՝ համատեղ աշխատելով:

  1. Առաջին գործարանում աշխատում էին 500 բանվորներ, իսկ երկրորդում` 600: Երկրորդ գործարանի բանվորների թիվը ավելացավ 35%-ով, իսկ 2 գործարանների բանվորների ընդհանուր թիվը’ 15%-ով:

1)  Քանի՞ բանվոր ավելացավ երկրորդ գործարանում:

2)  Քանի՞ բանվոր դարձավ առաջին գործարանում փոփոխություններից հետո:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s