ԴԵՂԱԲՈՒՅՍ ԴԱՍ 1

Կյանքի արմատժենշենջնսանջանսան (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդ-արմատ) արալիազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։ Ձմեռող օրգանները արմատն ու կոճղարմատն են։ Արմատը առանցքային է, թույլ ճյուղավորված, մսալի, սպիտակամոխրագույն կամ դեղնավուն։ Ցողունը կանգուն է, մոտ 50 սմ, գագաթնային մասում՝ տերևների (3—5) վարդակով։ Տերևները երկարակոթուն են, բարդ մատնաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հովանոց է՝ 15—20 մանր, դեղնասպիտակավուն, երկսեռ ծաղիկներով։ Պտուղը վառ կարմրավուն կորիզապտուղ է։ Ծաղկում է հուլիս ամսին, պտուղները հասունանում են օգոստոսին։ Վայրի Կյանքի արմատը հազվագյուտ, ռելիկտային բույս է։ Հանդիպում է ԽՍՀՄ-ում՝ Պրիմորինի և Խաբարովսկի երկրամասերում, Չինաստանում և Կորեայում։ Աճում է առավելապես լայնատերև-փշատերև անտառներում, փուխր, հումուսով հարուստ հողերում։ Վայրի Կյանքի արմատը դանդաղ է աճում և զարգանում։ Ապրում է 100 տարի։ Արմատի կշիռը 50—400 գ է։ Դեղաբույս է։ Արմատի պատրաստուկները սպիրտային թուրմերի, փոշու կամ հաբերի ձևով կիրառվում են հիպոտոնիայի, հոգնածության, գերհոգնածության, նևրասթենիայի դեպքերում՝ որպես տոնուսը բարձրացնող միջոց։ Կյանքի արմատը արագ է աճում, տալիս է հզոր արմատներ։ Կյանքի արմատին լիարժեք փոխարինող է հեռավորարևելյան էլեուտերոկոկ բույսը։ Հայաստանում արհեստական պայմաններում աճեցնում են Կյանքի արմատ։

1788 թվականին հնդկահայ հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի կողմից հրատարակած Հայաստանի սահամանդրաության նախագծում՝ Որոգայթ փառացում, 502-րդ հոդվածի համաձայն «ով որ շնորհ ունենա մեր Հայաստան երկրում վերականգնել կարմիր որդանը… գտնել անտառի արմատ, այսինքն՝ ջնսան…մեկ անգամ միայն Հայոց տան կողմից պետք է շնորհի արժանանա, այսինքն՝ 10.000 արծաթ դահեկան»:






Մարձակ ,-(մանանեխ-պարս.nanxuah),(Ախունա-արաբ axkuna), կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի (Brassica) ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույսեր։ ԽՍՀՄ-ում մշակվում էր հիմնականում 2 տեսակ՝ կապտամոխրագույն մանանեխ և սպիտակ մանանեխ (Sinapis alba)։ Վայրի տեսակները հանդիպում են Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի տրոպիկներում։

 Ցողունը կանգուն է, պարզ կամ խիստ ճյուղավորվող, թավոտ, հազվադեպ՝ մերկ, բարձրություն՝ 10-100 սմ, ներքևի տերևները խոշոր են, քնարանման, ամբողջական կամ խիստ կտրտված, իսկ վերինները՝ մանր, նշտարաձև, ամբողջական։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-հոկտեմբերին։ Պտուղը պատիճ Է՝ 16-20 սերմով։ Սերմերը գնդաձև են, մուգ շագանակագույն կամ դեդին 1000 սերմի կշիռը 2,0-2,5 գ է։

Մասրենին , վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 (այլ տվյալներով՝ 100-250) տեսակներ։Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամևաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովհանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ։, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Ունի անուշ, քաղցր բույր, առէջը գազարագույն է։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։

Illustration Rosa canina1.jpg

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s