Սոցիալական կայքեր որոնք ես օգտագործում եմ

Ինստագրամը համատեղելի է iPhone, iPad և iPod Touch-ի հետ iOS 4.3-ով և ավելի բարձր, ինչպես նաև OpenGL ES 2-ով Անդրոիդ 2.2 և բարձր հեռախոսների հետ։ Տարածվում է App Store-ի և Google Play-ի միջոցով։

Ինստագրամի հիմնադիրներն են Քևին Սիսթրոմը և Մայք Քրիգերը։ 2012 թվականի ապրիլին Ֆեյսբուքը գնել է Ինստագրամը։ Գնումի արժեքը կազմել է 1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Ինստագրամի մշակումը սկսվել է Սան Ֆրանցիսկոյում, երբ Քևին Սիստոմը և Մայք Կրիգերը որոշեցին իրենց Burbn ծրագիրը ուղղորդել բջջային լուսանկարների համար: Հավելվածը Էփլ 6 ընկերության App Store ծրագրերում հայտնվել է 2010 թվականի հոկտեմբերի 6-ին:

Թողարկումից կարճ ժամանակ անց խմբին միացավ Ջոշ Ռիդելը՝ որպես ընկերության մենեջեր: 2010 թվականի նոյեմբերին խմբին միացավ նաև Շեյն Սուինին՝ որպես ինժեներ, իսկ 2011 թվականի օգոստոսին՝ Ջեսիկա Զոլմանը` որպես ընկերության ՏՏ տարածող:

2011 թվականի հունվարին ծրագրում միացվեց հեշթեգ նրա համար, որ հեշտ գտնեն օգտատերերին և լուսանկարները:

2011 թվականի սեպտեմբերին արդեն հասանելի էր ծրագրի 2.0 տարբերակը, որտեղ արդեն հայտնվել էին կենդանի ֆիլտրեր, թեքության ակնթարթային փոփոխում, չորս նոր ֆիլտրեր, մեծ ծավալով լուսանկարների թույլատրում, կամային սահմաններ, մեկ սեղմումով շրջելը և նկարի թարմեցումը:

2012 թվականի ապրիլին ծրագիրը թողարկվել է Android հարթակի համար, որը մեկ օրում ներբեռնվեց ավելի քան մեկ միլիոն անգամ:

2012 թվականի ապրիլի 9-ին Ֆեյսբուքը հայտարարեց Ինստագրամի բջջային ֆոտոծրագրի $1 մլրդով գնման մասին: Ֆեյսբուքի ֆոտոսպասարկամ սեփականատիրոջը փոխանցվեց 300 մլն դոլլար և բաժնետոմսերի մոտ 23 մլն: Բացի այդ՝ սոցիալական ցանցը Ինստագրամին պարտադրեց գործարքը չկատարելու դեպքում 200 մլն դոլլար տուգանք նշանակել: Գնման հետ կապված՝ հունիսի 5-ին դուրս եկավ 2.5.0 տարբերակը, ինչը հանգեցրեց Ինստագրամի և Ֆեյսբուքի միջև ավելի միավորմանը:

2012 թվականի օգոստոսին ամեն վայրկյան Ինստագրամում լինում էր 576 հավանում և ավելացվում էր 81 մեկնաբանություն: Ինստագրամի օգտատերերը մեկ ամսվա ընթացքում կայքում ծախսում էին միջինը 257 րոպե, ինչը կես ժամ ավել էր Թվիթերից:

2012 թվականի վերջին Ինստագրամը հայտարարեց համաձայնագրի կանոնների փոփոխության մասին: Նորությունների շարքում պետք է լինի այն կետը, որ Ինստագրամը իրավունք է ստանում օգտվել իր օգտատերերի բեռնած լուսանկարներ, այդ թվում գովազդային նպատակներով: Այն հրահրեց հասարակության կտրուկ քննադատությունը, ինչպես Ինստագրամի մասնակիցների, այնպես էլ հեղինակային իրավունքների իրավաշատպանների: Մասնակիցներից շատերը հեռացրին իրենց Ինստագրամի հաշիվները: Ըստ AppData վերլուծական ծառայության տվյալների՝ Ինստագրամը հավանաբար կորցրել է օգտատերերի 25 %, իսկ ամենօրյա հաճախումները նվազել են 16 մլնից մինչև 12 մլն: Հանդիպելով բողոքների՝ ծառայությունը վերաձևակերպեց համաձայնագրի վիճաբանական կետը՝ հայտարարելով, որ մտադրությունները ճիշտ չեն հասկացվել:

Սնապչատ

«Սնապչատ» 

Հավելվածն օգտագործելով, օգտատերերը կարող են նկարահանել կարճ տեսանյութեր, ստեղծել լուսանկարներ՝ մատի հպմամբ ավելացնել գծագրեր, կամ կարճ տեքստեր, և վերջապես ստեղծված բովանդակությունն ուղարկել որոշակի հասցեատերերի վերահսկվող զանգվածի։ Տեսանյութերի և լուսանկարների բովանդակությունը ներծրագրային եզրութաբանությունում կոչվում է «սնապ» ։ Օգտատերերը նաև լիազորված են սահմանափակելու իրենց սնապների տևողությունը ։ Ուղարկված բովանդակությունը ծրագրում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, որից հետո, այն ավտոմատ կերպով ջնջվում է ինչպես օգտատերի էջից, այնպես էլ հավելվածի սերվերներից։

Ըստ ծրագրային պատասխանատուների, 2014 թվականի մայիսի դրությամբ, հավելվածում օրական շրջանառվել է շուրջ 700 միլիոն պատկեր և տեսանյութ։

2013 թվականին հավելվածը ձեռք բերելու ցանկություն են հայտնել Ֆեյսբուքը և Գուգլը (համապատասխանաբար՝ 3 և 4 միլիարդ ԱՄՆ դոլարի առաջարկով), սակայն համահիմնադիր Սպիգլը հրաժարվել է հավելվածը վաճառել։

ՅուԹյուբ

ՅուԹյուբ տեսանախագծային կայք համացանցում, որի մասնակիցները և այցելուները կարող են վերբեռնել, դիտել տեսանյութեր և կիսվել տեսանյութերով։ ՅուԹուբի գրասենյակը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թվականի փետրվարին։ 2006 թվականի նոյեմբեր 13-ին ՅուԹjուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։

Չգրանցված այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութեր դիտել, այդ թվում՝ 18 տարեկան և բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։ Իսկ այդպիսի բնույթ կրող տեսանյութերը ստանում են զգուշացում, որին չհետևելու դեպքում ալիքը հնարավոր է ժամանակավոր կամ ընդմիշտ փակվել կամ զրկվել մի քանի հնարավորություններից։

Ըստ 2006 թվականի հուլիսի վիճակագրական տվյալների՝ օրական դիտվել է 100 միլիոն տեսանյութ, և վերբեռնվել՝ 65.000։

2009 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ օրական դիտվել է 1 միլիարդ ՅուԹուբյան տեսանյութ։

2008 թվականի փետրվարին ՅուԹուբն ունեցել է 2.750.000 գրանցված մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանյութ։ Հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հնարավոր լինի դիտել ՅուԹուբի բոլոր հոլովակները։

ՅուԹուբի հոլովակներ դիտելու համար համակարգչում պահանջվում է Adobe Flash Player ծրագրի առկայությունը։

2010 թվականին ՅուԹուբը գործարկում է կայքի փորձարարական տարբերակը, որը, աջակցելով HTML5 ստանդարտը, օգտագործում էր մուլտիմեդիայի համար ներկառուցված ունակությունները։ Սա հնարավորություն էր ընձեռում դիտելու հոլովակները առանց Adobe Flash Player կամ նմանատիպ այլ ծրագրի առկայության։։ Կայքը ունի համապատասխան էջ, որը հնարավորություն է տալիս աջակցվող դիտարկիչների միջոցով օգտագործել HTML5 նվագարկիչը։ HTML5 հոլովակները հնարավոր է դիտել միայն աջակցվող դիտարկիչներով և H.264 կամ WebM ֆորմատների առկայության դեպքում։ Հարկ է նշել, որ կայքի ոչ բոլոր հոլովակներն են հասանելի այս ֆորմատով։

2015 թվականի հունվարի 27-ին ՅուԹուբը հայտարարել է, որ աջակցվող դիտարկիչներում HTML5 դիտարկիչը կգործի մշտապես՝ լռելյայն կերպով։ Աջակցվող դիտարկիչների ցանկցին են պատկանում Google Chrome, Safari 8 և Internet Explorer 11 ժամանակակից դիտարկիչները[։

ՅուԹուբը փորձեր է արել HTTP պրոտոկոլի միջոցով դինամիկ հարմարվող հոսքի օգտագործման ուղղությամբ։ Սա առկա ցանցի արագությանը և որակին համապատասխան HTTP հոսքով հարմարվող բիթրեյթի օգտագործում է։Ներկայումս նրանք օգտագործում են Adobe Dynamic Streaming for Flash։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s