ՀՆԵվանք

Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Լոռու մարզում, Կուրթանգյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Այժմ կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Պատերը հիմնականում առանց երեսքարերի են: Բեմի մասը առաջ է ընկած ավագ խորանից: Հավանական է, որ աղոթասրահն ունեցել է արևելք-արևմուտք ձգվածություն: Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Եկեղեցու մուտքը եղել է արևմտյան թևից: Մեկական պատուհաններ են բացվում խորաններից և թմբուկի ճակատային նիստերից: Պատուհանները եզրագծված են եղել բուսական և երկրաչափական զարդանախշերով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s