ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից:

Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը:

«>

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի, Ասողիկի և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ Բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է ներկայանում Սյունյաց Բյուրեղ տիկինը, որը դեպի Պարսկաստան արշավանքից առաջ, Վասպուրականում Հերակլ կայսերը ընծայել էր հազար սաղավարտ, ոսկեկուռ զեն և հազար զրահ, և հանձնել էր 3.000 մարդուց բաղկացած մի գունդ։ Երբ Հերակլ կայսրը, ի նշան երախտիքի, առաջարկում է կամ գանձ, կամ երկիր, Սյունյաց տիկինը խնդրեց Կենաց փայտից մի կտոր, որի մի մասն էլ ամփոփել է այստեղ։ Սուրբ Խաչը Հայաստանի նշանավոր ուխտագնացության վանքերից մեկն է եղել։ Նրա տոնը եղել է հոկտեմբերի 8-ին կամ 11-ին (Հավանաբար հին տոմարով է)։

Շնորհիվ այդ բանի, Արկազի Սուրբ Խաչ վանքը մշտապես իրեն է գրավել բազմահազար ուխտավորների, ոչ միայն շրջակա գյուղերից, այլև ուրիշ գավառներից ու քաղաքներից, նույնիսկ` արտասահմանից։

Վանքը նախկինում փոքր է եղել։ Նրա վերակառուցման նախաձեռնությունը 19-րդ դարի Վայոց ձորի նշանավոր քահանաներ մալիշկեցի Տեր–Առաքել Տեր–Աստվածատրյանինը և Բաշքենդցի (Վերնաշեն) Տեր–Ավագ Աբրահամյանինն է, 1960-1964թթ.: Այնուհետև եկեղեցու վերաշինման հարցը իր ձեռքն է վերցրել Գևորգ Դ կաթողիկոսը։ Վերջապես վանքի վերաշինությունն ավարտվում է 1871թ. և հետևյալ 1872թ. աշնանը, Սուրբ Խաչի տոնի օրը` հոկտեմբերի 10-ին, բազմահազար ուխտավորների ու հյուրերի ներկայությամբ օծվում է Գրիգոր եպիսկոպոս Գրիգոր Մուշեղյանցի կողմից (Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողություններ, էջ 270-271, Երևան -2003թ. )։

«>

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s