Իսպանիա և Բարսելոնա

1.Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է։

2.Եթե Իսպանիան Եվրոպայի ամենալեռնային երկիրն է, ապա նրա մայրքաղաք Մադրիդն էլ Եվրոպայի «ամենաբարձր» մայրաքաղաքն է։

3.Իսպանիան շատ արևային երկիր է։ Տարեկան միջինում 280 օր արևային է լինում։ Չնայած, եթե զբոսաշրջիկների համար սա լավ է, ապա իսպանացի ֆերմերները սրա պատճառով ստիպված են լինում անընդհատ պայքարել երաշտի դեմ։

4.Չնայած տարբեր տնտեսական ճգնաժամներին Իսպանիան ՀՆԱ-ով աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Իսպանիայի բանկային համակարգը համարվում է Եվրոպայի ամենակայուն համակարգերից մեկը։

5.Իսպանիայի բնակչությունը հասնում է 46 միլիոնի։ Բնակչության 95%-ը կաթոլիկներ են։ 

6.Ամենատարածված սպորտաձևը ֆուտբոլն է։ 2010 թվականին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։

7.Իսպանիան գինու արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը։ Գինի են պատրաստում երկրի բոլոր շրջաններում։ Առաջին երկու տեղերը զբաղեցնում են Ֆրանսիան և Իտալիան։

8.Զարմանալի է, սակայն Իսպանիայի շրջաններից յուրաքանչյուրը խոհանոցով, սովորություններով և լեզվով  խիստ տարբերվում է մնացածից։

9.Իսպանական համալսարաններում ավելի շատ կանայք են սովորում, քան տղամարդիկ։

10.Իսպանիայում ընթրիքի համար նորմալ ժամ է համարվում երեկոյան ժամ 9-10-ը։

11.Իսպանացիները շատ էմոցիոնալ ազգ են, այս պատճառով շփման ժամանակ նրանք շատ մոտ են կանգնում և շատ հաճախ բռնում են ձեռքից։ Այնպես որ իսպանացու հետ շփվելիսմի զարմացեք իրենց պահվածքից։

12.Կորիդան Իսպանիոայում ավելի շատ արվեստ է համարվում՝ քան սպորտ։ Չնայած մեր օրերում կորիդան շատ թշնամիներ ունի, այդ թվում նաև իսպանացիների մեջ։ Այսպես, օրինակ Կանարյան կղզիները և Կատալոնիան կորիդայից ազատված տարածքներ են համարվում։

13.Իսպանիան ցանկացած ոլորտում հետաքրքիր անցյալ ունեցող երկիր է։ Գրականություն, աշխարհագրություն, քանդակագործություն և բնանկար. Ամենու կարելի է տեսնել իսպանական հետք։ Անգամ հիմա է դժվար գտնել մեկին՝ ով չի լսել իսանացի ֆուտբոլիստների հաջողությունների մասին։

14.Իսպանական դրոշը խորհրդանշում է կորիդան։ Դեղին գույնը ավազն է, իսկ կարմիրը՝ արյունը, որը թափվել է նրա վրա։ Իմիջիայլոց ցլերը գույները չեն տարբերում և կարմիր գույնը նրանց ընդհանրապես չի նյարդայնացնում։

15.Երկրի անվանումը թարգմանվում է, որպես «Ճագարների հող»։ Այնպես չէ, որ երկիրը լի է ճագարներով, սակայն ասում են, որ մի ժամանակ այստեղ շատ են եղել այդ կենդանիներից։

ԲԱՐՍԵԼՈՆԱ

Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։

Բարսելոնայի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։

Բարսելոնա , քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը ։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։

Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն։ Հատկապես հռչակավոր են Անտոնի Գաուդիյի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։

Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։

Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s