ԵՐևԱՆԻ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ

Cinnabon

Cinnabon համաշխարհային բրենդը Երևանում ևս մեծ ճանաչում ունի: Հրուշակարանի բրենդը դարչինով պատրաստվող թխվածքն է: Տեղում պատրաստվող խմորն ու մյուս թարմ բաղադրամասերը յուրահատուկ համ են տալիս քաղցրավենիքին:

Cinnabon-ի ռոլլերը կարող եք վայելել նաեւ հատապտղային, շոկոլադե եւ այլ բազմաթիվ միջուկներով: Այս ամենը տեղում վայելելուց բացի կարող եք պատվիրել ու տանել Ձեզ հետ:

EG Smoke

EG Smoke -Նոր  ժամանցավայր Երևանի սրտում՝ Իսահակյան 14 հասցեում:

Յուրահատուկ դիզայն, հարմարավետ ինտերիեր, որտեղ կարելի է զգալ ազատ և անկաշկանդ:

Սրճարանի հիմնական շեշտը ֆիրմային նարգիլեն է, որը կարելի է պատվիրել միայն այստեղ: Ի դեպ, ցերեկային ժամերին նարգիլեի համար գործում են զեղչեր, իսկ պատրաստում են դրանք Մոսկվայից հրավիրված նարգիլեի մասնագետները:

Երկհարկանի EG Smoke Hookah & More-ի առաջին հարկում DJ-բարն է, որտեղ կարելի է ծխել նարգիլե, գնահատել խոհանոցը, պատվիրել կոկտեյլներ: 

Ձեր ժամանցն ավելի ուրախ և հետաքրքիր դարձնելու համար այստեղ պարբերաբար կազմակերպվում են բազմազան երեկույթներ, ինչպես նաև հրավիրվում են հայ և արտերկրից ժամանած լավագույն DJ-ներ:

Երկրորդ հարկում գործում է երկու սրահ, որոնք ակտիվ հանգստի սիրահարների համար են: Միայն EG smoke-ում կարելի է խաղալ Playstation 4, նարդի, պոկեր, դոմինո, լոտո, նույնիսկ մաֆիա:

Ծննդյան և տարբեր տոների կամ պարզապես ընկերներով առանձնանալու համար գործում է VIP սրահը:

«Շոկոլադնիցա»

«Շոկոլադնիցա» սրճարանը հենց մայրաքաղաքի սրտում է՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից տարածքում:
Այստեղ երեկոյան հնչում է ջազ և դասական երաժշտություն, շատ հաճախ՝ կենդանի կատարմամբ:Սուրճի ու թեյի տասնյակ տեսակներին ի հավելում սրճարանում կմատուցեն թեթև ուտեստներ ու թարմ խմորեղեն: Ամառային ամիսներին սրճարանում կարող եք նաև նարգիլե ծխել:

Malocco Cafe Cascade

Malocco Cafe Cascade սրճարանը գտնվում է քաղաքի սրտում։ Այստեղ անմիջական, ընկերական մթնոլորտ է, հոյակապ սուրճ, առողջ խոհանոց, գողտրիկ ինտերիեր և զարմանահրաշ հյուրեր:

Malocco Pastry & More

Malocco Pastry & More սրճարանը Ձեզ է առաջարկում հրուշակեղենի և առողջ սննդի լայն տեսականի: Պարզ, հասարակ, հաճախ նաև գյուղական դետալները սրճարանի ինտերիերը դարձնում են յուրահատուկ ու մյուսներից առանձնացող: Սրճարանում ամեն աշխատանքային օր կարող եք ճաշակել այդ օրվա համեղ լանչը: Մթնոլորտն իդեալական է ընկերների հետ երեկոն անցկացնելու համար:

«Achajour»

«Achajour» սրճարանում մատուցվում են միշտ թարմ, բնակնան ու հայկական արտադրության մթերքներից պատրաստվող ուտեստներ։ Սուրճի, թեյի, բնական ու գազավորված հյութերից բացի, սրճարանն առաջարկում է տեղում պատրաստվող թարմ հույթեր ու ֆռեշներ: Այն հարմար վայր է գործնական հանդիպումների, աշխատանքային քննարկումների համար։ 

Big Book

Երևանի կենտրոնական հատվածում,   Պետական համալսարանի անմիջական հարևանությամբ՝ Ալեք Մանուկյան 4/2 հասցեում է գտնվում «Big Book» արագ սննդի ռեստորանային համալիրը: Ռեստորանը ներսից առանձնանում է հետաքրքիր ինտերիերով՝ ժամանակակիցի և դասականի ներդաշնակ համադրությամբ, գեղեցիկ սրահներով՝ համեմված հաճելի և տրամադրող մթնոլորտով:

«Big Book»-ն ունի համեղ ուտեստներով հագեցած ճաշացանկ՝ սկսած խորտիկներից մինչև տաք ուտեստներ: Եվս մեկ կարևոր  առանձնահատկությունը   շվեդական սեղանն է, որտեղ կարող եք  ճաշակել  սիրով ու ջերմությամբ պատրաստված համեղ աղցաններ ու տարատեսակ ուտեստներ, ինչպես նաև աղանդերի լայն տեսականի:

Սա ոչ միայն արագ սննդի, այլ նաև հարազատների և մտերիմների հետ հաճելի ժամանց անցկացնելու համար նախատեսված վայր է: Սրահը հագեցված է գերժամանակակից հզոր լուսային  տեխնիկայով: Դուք  կարող եք կազմակերպել  տարբեր միջոցառումներ՝ ծննդյան տոներ, բանկետներ, ինչպես նաև անցկացնել գործնական և ընկերական հանդիպումներ:

 Երեկոյան ժամերին համեցեք Big Book բարում վայելելու բարձրորակ նարգիլեն, հմուտ բարմենի կողմից պատրաստված կոկտեյլները և, իհարկե, լավ երաժշտությունն ու տրամադրությունը :

Smoke Free 

Սրճարանն առաջարկում է նորարարական էկո միջավայր և սիրալիր վերաբերմունք։ Այստեղ կարելի է վայելել միջազգային ստանդարտներով պատրաստվող շատ համեղ սուրճ։ Դրանից բացի, The Green Bean-նն առաջարկում է թարմ և օրգանական սնունդ, Take Away ծառայություն, ինչպես նաև Smoke Free առողջ միջավայր:

Երևանի սրճարաններ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s