Արյունահոսություն

Արյունահոսությունը և արյան կորուստը հարկավոր է դասել պատերազմների և արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող վնասվածքների ամենահաճախ ու վտանգավոր բարդությունների շարքին, որոնք հանդիպում են ոչ միայն բաց վնասվածքների և հրազենային վիրավորումների, այլ նաև փակ վնասվածքի ժամանակ:

Արյունահոսությունների դասակարգումը

1. Ըստ վնասված անոթի տեսակի տարբերում են զարկերակային, երակային, մազանոթային և պարենքիմային արյունահոսություններ, որոնք միմիյանցից տարբերվում են կլինիկական պատկերով և դադարեցման եղանակների առանձնահատկություններով: Մեծ մասամբ արյունահոսությունները կրում են խառը բնույթ, սակայն ամեն մի առանձին դեպքում գերակշռում է նշված տեսակներից որևէ մեկը:

2. Կլնիկական պայմաններից ելնելով, ըստ արյունը թափվելու տեղի տարբերում են արտաքին և ներքին արյունահոսություններ: Արտաքին աարյունահոսության դեպքում արյունն արտահոսում է արտաքին միջավայր կամ խոռոչավոր օրգանների լուսանցքի մեջ: Ներքին արյունահոսության ժամանակ արյունը կուտակվում է այս կամ այն փակ խոռոչի, թոքամզի, որովայնի մեջ:

Արտաքին արյունահոսությունների ախտորոշումն առանձին դժվարություն չի ներկայացնում: Այդ արյունահոսության ուժգնության մասին դատում են ըստ վերքից արտահոսող արյան բնույթի; վիրակապի, հագուստի արյունով թրջվելու արագության և աստիճանի: Արտաքին արյունահոսությունները հաճախ նկատվում են կարճ և լայն վերքային խողովակի առկայության դեպքում: Վերքային խողովակը երկար և նեղ լինելու դեպքում, նույնիսկ եթե վնասված են խոշոր անոթներ, արյունահոսությունը կարող է լինել նվազագույն չափի, իսկ վերքային խողովակի երկայնքով ձևավորվում է հեմատոմա, որը զարկերակի հետ կապ ունենալու դեպքում վեր է ածվում բաբախող հեմատոմայի զարկերակային կամ զարկերակաերակային (եթե միաժամանակ վնասվել է ուղեկցող երակը) աննևրիզմայի հետագա զարգացմամբ:

3. Ըստ կլինիկական երևույթների արտահայտվածության աստիճանի՝ տարբերում են սուր և խրոնիկական արյունահոսություններ:

4. Ըստ արյունահոսության առաջացման ժամանակի՝ տարբերում են առաջնային և երկրորդային արյունահոսություններ: Առաջնային արյունահոսությունն առաջանում է արյունատար անոթի վնասվածքի պահին, կամ վնասվածքից անմիջպես հետո: Երկրորդային արյունահոսությունն առաջանում է վնասվածք սատանալուց որոշ ժամանակ անց: Դա հնարավոր է տարբեր ժամկետներում, ինչպես անոթի վիրավորման կամ վնասվածքի ժամանակ արյուբահոսության ինքնաբերաբար դադարելուց, այնպես էլ անոթի վրա կատարված տարբեր միջամտություններից (վիրակապում, կարում և այլն) հետո: Երկրորդային արյունահոսությունների կանխարգելման հուսալի եղանակ է հանդիսանում վերքերի ժամանակին կատարվող լիարժեք մշակումը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s