Բոտուլիզմ

Բոտուլիզմ որը հարուցվում է Կլոստրիդիում բոտուլինումի կողմից արտադրվող թույներով (տոքսիններ)։ Հիվանդությունը սկսվում է թուլությամբ, հոգնածությամբ, տեսողության և լսողության խանգարմամբ։ Ավելի ուշ կարող է միանալ ձեռքերի, կրծքավանդակի մկանների և ոտքերի թուլություն։ Կարող է դիտվել նաև փսխումներ և դիարեա։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ջերմության բարձրացման։

Բոտուլիզմը կարող է տարածվել տարբեր ճանապարհներով։ Բակտերիալ սպորները, որոնք առաջացնում են հիվանդությունը, տարածված են ինչպես հողի, այնպես էլ ջրի միջոցով։ Որոշակի պայմաններում նրանք արտադրում են բոտուլոտոքսին։ Սննդային բոտուլիզմով մարդիկ հիվանդանում են, երբ ընդունում են բոտուլոտոքսին պարունակող սնունդ։ Մանկական տարիքում բոտուլիզմը առաջանում է, երբ բակտերիաները հայտնվում են աղիներում և արտադրում են թույն։ Սովորաբար դա լինում է մինչև վեց ամսեկան երեխաների մոտ, քանի որ դեռևս օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները լիովին զարգացած չեն։ Վերքային բոտուլիզմը հանդիպում է այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում են թմրանյութեր։ Այդ դեպքում սպորները հայտնվում են վերքային խողովակում և թթվածնի բացակայության պայմաններում արտադրում են թույն։ Այն ուղղակիորեն չի կարող փոխանցվել մարդկանց մինչև։ Ախտորոշումը հաստատվում է, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է բակտերիան կամ թույնը։

Առաջնահերթ կանխարգելումը ճիշտ սննդի պատրաստումն է։ Թույնը ոչնչանում է 85 °C ջերմաստիճանային պայմաններում 5 րոպե եռացնելիս։ Մինչև 12 ամսական երեխաներին չի թույլատրվում օգտագործել մեղր, քանի որ այն իր մեջ պարունակում է հարուցիչը։ Բուժումը կատարվում է հակաբոտուլինային շիճուկների միջոցով, որը օգտագործվում է բոտուլոտոքսինի չեզոքացման նպատակով։ Մահացությունը կազմում է 5-10%: Հիվանդության անվանումը ստացել է լատիներեն բոտուլուս բառից, որը նշանակում է երշիկ։ Առաջին անգամ այս հիվանդության մասին խոսվել է 1793 թվականին Գերմանիայում։

ՆՇԱՆՆԵՐ ԵՒ ԱԽՏԱՆԻՇՆԵՐ

Սովորաբար առաջինը ախտահարվում է XII գանգուղեղային նյարդերի կորիզները, որի հետևանքով դիտվում է ակնային ախտանիշներ՝ երկտեսություն, ակնագնդերի շարժման սահմանափակում ընդհուպ լրիվ անհնարինություն (հայացքի պարեզ), կլման ակտի խանգարում և դեմքի միմիկայի մկանների ախտահարում։ Կարող է ախտահարվել նաև վեգետատիվ նյարդային համակարգը, որի հետևանքով դիտվում է բերանի և կոկորդի չորություն (թքարտադրության նվազման հետևանքով), պոստուրալ հիպոտենզիա (արյան ճնշման անկում հորիզոնական դիրքից ուղղահայաց դիրքի անցնելիս) և փորկապություն (աղիների գալարակծկանքի նվազման հետևանքով)։

Որոշ թույներ (B և E) առաջացնում են սրտխառնոց, փսխում, խոսքի խանգարում։ Այնուհետև մկանային թուլությունը տարածվում է ձեռքերի և ոտքերի մկանների վրա։

Ծանր դեպքերում բոտուլիզմը բերում է շնչառական մկանների աշխատանքի թուլացման, որն էլ բացասաբար է ազդում գազափոխանակության վրա։ Շնչառության խանգարումն ու կանգը բոտուլիզմով հիվանդների մահվան հիմնական պատճառն է հանդիսանում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s