Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը

Լանդշաֆտագիտություն, ֆիզիկական աշխարհագրության ճյուղ, ուսումնասիրում է բնատարածքային համալիրները՝ որպես երկրի աշխարհագրական թաղանթի կառուցվածքային մասեր։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆյան խնդիրներից է՝ լանդշաֆտների բաղադրիչ մասերի՝ երկրահամակարգերի ցածր մակարդակի ու դրանց փոխադարձ տեղադրության, փոխներգործության, տարածական կառուցվածքային տիպերի ու ժամանակի ընթացքում դրանց վերափոխման ուսումնասիրությունը։

 Ինչ է լանդշաֆտը;

Լանդշաֆտ, աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։

Լանդշաֆտագիտական թաղանթներ

 Նյութերի շրջապտույտը լանդշաֆտային և աշխարհագրական թաղանթում:

Աշխարհագրական թաղանթում բոլոր երևույթներն ու պրոցեսները փոխկապակցված են, անընդհատ տեղի է ունենում նյութի ու էներգիայի շրջապտույտ։ Ամենամեծ շրջապտույտը տիեզերականն է, ամեն տարի տիեզերքից երկիրը ստանում է երկնաքարեր և երկնաքարային փոշի, միևնույն ժամանակ Երկրի մթնոլորտից հեռանում են ջրածանի ու հելիումի ատոմները։

Ջերմոցային էֆֆեկտ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների կոնցենտրացիայի աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։

Օզոնի թաղանթ

Բնության և հասարակության փոխհարաբերությունը: Որն է Լե Շատելյեի սկզբունքը:

Մարդը, լինելով բնության անբաժանելի մասը, նրանից է վերցնում իր գոյության համար անհրաժեշտ նյութերը` սնունդը, հագուստը, վառելիքը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է նաև ժամանակակից արտադրության համար:

Լը Շատելիեի սկզբունք  կանոն, ըստ որի համակարգը թերմոդինամիկական հավասարակշռությունից դուրս բերող արտաքին ազդակները նրանում առաջացնում են ներգործության էֆեկտը թուլացնող պրոցեսներ:

Ինչ է բնօգտագործումը, որոնք են դրա հիմնահարցերը:

Բնօգտագործման հիմքը բնական պաշարների, կյանքի բնական պաշարների, կյանքի բնական պայմանների և հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման փոխհարաբերություններն են։ 

 Լանդշաֆտների սոցիալ տնտեսական ֆունկցիան;Թվարկել որոնք են ֆունկցիաները, յուրաքանչյուրի համար բերել օրինակներ:

Բոլոր այն լանդշաֆտները որտեղ մարդը կարող է աշխատել և գործունեություն ծավալել,պետք է այնպես վերափոխել,որ այն ավելի արդյունավետ դառնա:Տարբեր լանդշաֆտներ ունեն տարբեր ֆունկցիաներ.`Գյուղատնտեսական,Անտառտնտեսական,Լեռնարդյունաբերական,.Ռեկրացիոն,Տրանսպորտային,Ռազմաստարտեգիական,Ուսումնական,Արդյունաբերական,Մարդածին

Բնության վերափոխումը: Բլոգում թվարկել քանի տեսակ է լինում և բերել մեկական օրինակ:

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: 

Ինչ յուրահատկություններով է օժտված լեռնային լանդշաֆտը: Բերել օրինակներ:

 Որն է Էկոհամակարգը

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը`կենսաբանական համակարգ, որը կազմված է կենդանի օրգանիզմների համայնքից` բիոցենոզից, նրանց բնակության միջավայրից՝ կենսատոպից, կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ 

Որոնք են պրոդուցենտները

 Բնական ռեսուրսների դասակարգումը

Ներկայումս մարդկության կողմից օգտագործվում են հազարավոր բնական ռեսուրսներ, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:
Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝
•  մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք ուղղակի անհրաժեշտ են մարդու կյանքի համար,
•  արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն` արտադրության մեջ որպես հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները:
Դրանք են, օրինակ, նավթը, ածուխը, մետաղների հանքաքարը, կրաքարը, տուֆը և այլն,
•  մարդկանց համար առողջարարական­ -կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն ունեցող ռեսուրսները:

բնական ռեսուրսների դասակարգումն ըստ օգտագործման եղանակը

Ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման լինում են ՝

1.Հանքային
2. Ջրային
3.Հողային
4.Կենսաբանական
5.Կլիմայական

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s