ԵՐևԱՆ-ԳՈՐԻՍ

Տուր Հայաստանում

Գորիսը գտնվում է Սյունիքի մարզում, մոտ 70  կմ հեռավորության վրա մարզկենտրոն Կապանից: Քաղաքը տեղակայված է Վարարակն գետի (Որոտանի վտակ) ափին: Կլիման բարեխառն լեռնային է, մեղմ ձյունոտ ձմեռներով, տաք ամառներով: Հունվարի միջին ջերմաստիճանը — 1.3 C է, հուլիսինը՝ 19 C, տեղումների քանակը 700 մմ:

Մարդկանց քանակ՝ 20

Եղանակը՝ Մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում

Սկիզբ Ավարտ՝ Երևան

Կացարան՝Հյուրանոց կամ հյուրատուն

Մեր ճամփորդությունը տևելու է եռօրյա

Մեկնումը լինելու է՝ կասկադի դիմացից

Ժամը՝ 7:30

Մեզ հետ պետք է ճանապարհի համար անպայման ունենանք ջուր,մի փոքրիկ հագեցնող սնունդ և ամենակարևորը դեղորայք։

Շարժվելու ենք Երևանից,ճանապարհին կունենանք կանգառներ։

Դեպի՝ Շաքիի Ջրվեժ

Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։

Գորիսի «Քարե անտառը»

«Քարե անտառը» յուրօրինակ բնական տեսարժան վայր է, որն, ըստ երևույթին, հրաբխային ծագում ունի:Տարածքն իսկապես նման է  քարացած «ծառերով» հեքիաթային մի «անտառի»

ՕՐ 1

Խնձորեսկի քարանձավները

Եզակի «քարանձավային քաղաք» Խնձորեսկը գտնվում է Գորիսից մոտ 8 կմ հեռավորության վրա: Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են վաղնջական ժամանակներից մինչև 1950-ականները:

Քարահունջ

Քարահունջը զարմանալի հնագույն մեգալիթյան կառույց է, որը հիշեցնում է աշխարհահռչակ Սթոունհենջը: Այստեղ որոշակի կարգով տեղակայված են ավելի քան 220 քարեր։ Ուղիղ կանգնած քարերի բարձրությունը 150-ից 280 սմ է: 

ՕՐ 2

Տաթևի վանք

Տաթևի վանքը գտնվում է Սատանի կամուրջի մոտակայքում: Ճերմակ շքեղ շինությունը վեր է խոյանում կտրուկ ժայռի գրեթե եզրին․ այն, ասես, ճախրում է խորը անդունդի վրայով:

Տաթևեր

«Տաթևեր» ճոպանուղին Տաթևի վանք հասնելու ամենաարագ միջոցն է: «Տաթևերը» համարվում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որը շարժվում է առանց կանգառի: «Տաթևեր» ճոպանուղով թռիչքը տևում է մոտ 12 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ:

ՕՐ 3

Առավոտյան շուտ դուրս գալ ժամը՝ 7:30:ԵՎ ճանապարհ ընկնել դեպի երևան։Ետ գալուց անպայման մտնել Սևանա լիճի եկեղեցի՝ Հյրավանք։Վերջին կանգառը կլինի կասկադ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s