Ալերգիա

Ալերգիաներ կամ ալերգիկ հիվանդություններ, վիճակներ, որոնք հետևանքն են իմուն համակարգի գերզգայուն պատասխանի՝ ուղղված արտաքին միջավայրի սովորաբար անվնաս նյութերին։ Այս հիվանդություններն են ալերգիկ քթաբորբը (հարդախոտի տենդ), սննդային ալերգիան, ատոպիկ մաշկաբորբը, ալերգիկ ասթման և անաֆիլաքսիան։ Ախտանիշները կարող են լինել հետևյալները․ աչքերի կարմրածություն, քոր եկող ցան, փռշտոց, քթահոսություն, դժվարաշնչություն կամ այտուցվածություն[]։ Սննդային անտանելիությունը և սննդային թունավորումը առանձին, տարբեր վիճակներ են։

Հաճախ հանդիպող ալերգեններն են ծաղկափոշիներն ու որոշակի սննդամթերքները։ Մետաղներն ու այլ նյութերը ևս կարող են առաջացնել խնդիրներ։ Սնունդը, միջատների խայթոցները և դեղորայքը սուր ռեակցիաների առաջացման հաճախակի պատճառներն են։ Նման վիճակների առաջացումը պայմանավորված է և ժառանգական, և շրջակա միջավայրի գործոններով։ Այս ռեակցիաների հիմքում են իմունոգլոբուլին Е տեսակի հակամարմինների միացումը ալերգենի հետ, որը տեղի է ունենում պարարտ բջիջների և բազոֆիլների մակերեսին։ Այս բջիջների վրա կան ընկալիչներ իմունոգլոբուլին Е համար։ Ալերգենի կողմից միաժամանակ երկու իմունոգլոբուլինի Е խթանումը բերում է նշված բջիջների կողմից այնպիսի բորբոքային միջնորդանյութերի ձերբազատման, ինչպիսին է հիստամինը։ Ախտորոշումը սովորաբար կայացվում է բժշկական պատմության հիման վրա։ Հետագա մաշկային թեսթերը և լաբորատոր քննությունները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում։ Այնուամենայնիվ, միայն դրական արդյունքների հիման վրա հնարավոր չէ ախտորոշել ալերգիա տրված նյութի հանդեպ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s