Մահ

Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։ Մահվան առավել հաճախակի պատճառներ հանդիսացող պատահարներից ու իրադարձություններից են հիվանդությունները, ծերացումը, որսը, սպանությունը, սովը, ինքնասպանությունը, ջրազրկումը, թերսնուցումը և ծանր վնասվածքների հանգեցնող դժբախտ պատահարները։ Շատ դեպքերում կենդանի օրգանիզմների մարմինները մահից հետո սկսում են քայքայվել։ Միաբջիջ օրգանիզմի գոյության շրջանի ավարտը կարող է լինել ինչպես մահը, այնպես էլ դրա միտոտիկ բաշխումը։

Մահը, հատկապես մարդկանց մահը, սովորաբար համարվում է տխուր կամ տհաճ դեպք՝ մեռած մարդու հետ կապվածության և նրա հետ սոցիալական, ընտանեկան կապերի խզման պատճառով։ Մահվան հանդեպ վերաբերմունքը ներառում է նաև մահից վախը, նեկրոֆիլիան, տագնապը, վիշտը, սուգը, զգայական ցավը, դեպրեսիան, կարեկցանքը, ցավակցումը, մենությունը և մելամաղձությունը։ Մահվան էությունը հազարամյակներ շարունակ եղել է կրոնների ուշադրության կենտրոնում և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու կյանքի գոյության, դատաստանի և նախկին մեղքերի համար պատժի զանազան վարկածները կրոնական հավատալիքների հիմնասյունն են։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s