Շմոլ գազով թունավորում

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառ է հանդիսանում մեծ քանակներով վերջինիս ներշնչումը։ Ախտանշանները բավականին հաճախ նմանեցնում ենք ՙՙգրիպիՙՙ ախտանշաններին՝ գլխացավեր, թուլություն, սրտխառնոցներ, գլխապտույտներ,ցավեր կրծքավանդակի շրջանում, իրականության աղճատված ընկալում։ Ընդ որում ածխաթթվի մոնօքսիդ պարունակող օդի տևական ներշնչումը կարող է բերել գիտակցության կորստի, առիթմիայի ,էպիլեպտիֆորմ նոպաների և նույնիսկ մահվան։ Դասական թունավորման հիմնական ախտանշան հանդիսացող ՙՙբալանման կարմիր մաշկըՙՙ բավականին հազվադեպ է հանդիպում։ Երկարատև թումավորումները ուղեկցվում են հոգնածության զգացումով, հիշողության , ինչպես նաև շարժումերի հետ խնդիրներով։ Վերջին ախտանշանները դիտվում են նաև երկարատև ծխողների ու ցիանիդով թունավորումների դեպքում։

Ածխաթթվի մոնօքսիդով (շմոլ գազով) թունավորումները կարող են լինել և՛ պատահական , և՛ հանդիսանալ որպես որևէ մեկի կյանքին վերջ դնելու փորձ։ Ածխաթթուն՝ CO, անգույն և անհոտ գազ է , որն ի սկզբանե շնչառական համակարգը գրգռող ազդեցությունից զուրկ է։ Սինթեզվում է թերայրման ժամանակ , ինչպես նաև կարող է հանդիսանալ օրգանական ռեակցիաների վերջանյութ։ Բացի այդ, ածխաթթվի մոնօքսիդ առաջանում է մեքենաների շարժիչներից, գազօջախների ու այլ կենցաղային հարմարանքների օգտագործումից, որոնք գործարկվում են ածխաթթվի հիմքով վառելիքներով։ Կարող է հանդիսանալ նաև երկքլոր մեթանի քայքայման արգասիք։ Առավել վտանգավոր ազդեցություններ ունի համապատասղանաբար ածխաթթվի մոնօքսիդի կապումը հեմօգլոբինին, ինչի հետևանքով առաջանում է կարբօքսիհեմոգլոբին (HbCO) տոքսիկ միացությունը, որը խաթարում է արյան միջոցով թթվածնի մատակարարմանը հյուսվածքներ ու բջիջներ, քանզի հեմոգլոբինն այլևս թթվածին կապել չի կարողանում։ Այս ամենի հետ մեկտեղ , միոգոբինի և միտոքոնդրիալ ցիտոքրոմ օքսիդազայի ֆունկցիաները ևս խաթարվում են։ Ախտորոշումը կատարում ենք չափելով HbCO-ի մակարդակն արյան մեջ , ընդ ուրում չծխողների մոտ այն պետք է լինի 3% -ից , իսկ ծխողների մոտ 10% -ից ավելի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s