ԴԻԼԻՋԱՆ

ՈՒղևորություն՝ԴԻԼԻՋԱՆ

Օր՝ Եռօրյա (2գիշեր)

Քանակ՝ 20_23

Կացարան՝ հյուրանոց կամ հյուրատուն

Դիլիջան, նախկինում անվանվել է նաև Դելիջան, հանգստավայրային և առողջարանային բնակավայր (քաղաքային համայնք) Հայաստանի Տավուշի մարզում, մարզկենտրոն Իջևանից 36 կմ հարավ-արևմուտք։ Գտնվում է Աղստև գետի ափին՝ ծովի մակերևույթից 1100-1510 մետր բարձրության վրա։ Բնակավայրը շրջապատված է Փոքր Կովկասի լեռնազանգվածներով, որի արդյունքում էլ տեղացիների կողմից հաճախ անվանվում է «Հայկական Շվեյցարիա» կամ «Փոքր Շվեյցարիա»։ Համարվում է Հայաստանի ամենանշանավոր հանգստավայրերից մեկը, որը անմիջականորեն հարում է «Դիլիջան ազգային պարկ» բնության հատուկ պահպանվող տարածքին։

Ըստ 2015 թվականի համապետական մարդահամարի տվյալների՝ Դիլիջան համայնքի բնակչությունը կազմում է 23,700 մարդ։ Բնակչությունը առավելապես միատարր է (ճնշող մեծամասնությունը հայերն են)։

Օր առաջին

Մեկում՝ առավոտյան 09:00

Կանգառ՝Ապարան

Դիլիջան՝13:30

Գնալ տեղավորվել հետո գնալ ճաշելու։Օրը անցկացնել պասիվ հանգիստ։

Օր՝2

Ժամը 12:00 դուրս գալ և գնալ դեպի Պարզ լիճ

Պարզ լիճ, ՀայաստանիՏավուշի մարզում, Դիլիջանից 9 կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։

Նկարագրություն

Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Ժամը 16:00 դուրս գալ պարզ լճից,այնտեղից շարժվել դեպի Հաղարծին Վանք

Ըստ ավանդությունների համաձայն վանքի բացման և օծման արարողության ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձավ որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ):Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Ժամը 18:00 գնալ ճաշի

Օր՝ 3

ժամը՝11:00

Պտրաստ լինել և գնալ դեպի Գոծշավանք

ԳոշավանքՆոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։

Ժամը 14:00 ետդաարձ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s